Հայացք ներսից` Շեֆիլդի Executive MBA ծրագրին

10.09.2018 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Շեֆիլդի համալսարանի #MBA

Դր. Լեսլի Թ. Սզամոսի

MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, Շեֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետ (CITY քոլեջ)

Շուրջ 15 տարի է, ինչ ես հանդիսանում եմ Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի ամենաարդյունավետ MBA ծրագրերից մեկի, այն է՝ Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրենը: Գրեթե 12 տարի եղել եմ նաեւ AMBA-ի ներքին գնահատողների թիմի անդամ (MBA-ների ասոցիացիա), որը հավատարմագրում է MBA ծրագրերը համաշխարհային մակարդակով: Այս ընթացքում այցելել եմ 50-ից ավելի MBA ծրագրեր ամբողջ աշխարհում: Ոլորտում աշխատանքիս տարիների ընթացքում MBA պոտենցիալ ուսանողները բազմիցս խնդրել են ինձ աջակցել իրենց՝ կողմնորոշվելու, թե արդյոք այս կամ այն MBA ծրագիրը լավագույնն է իրենց համար եւ թե ինչպես նրանք կարող են հաջողել: Կցանկանայի ամբողջացնել իմ որոշ մտքերն ու առաջարկություններն այս ոլորտի հետ կապված՝ որոշումների ընդունման գործընթացում MBA հետագա թեկնածուներին աջակցելու նպատակով:  

Արդյոք Ձեզ պե՞տք է միանալ Executive MBA ծրագրին

Ոչ ոք չպետք է ներգրավվի MBA ծրագրում՝ պարզապես դա անելու համար կամ էլ ինչ-որ մեկին «ապացուցելու», որ ինքը խելացի է: Այսօր այնպիսի մեծ ծավալի տեղեկատվություն է հասանելի համացանցի եւ սեմինարների միջոցով, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինչ-որ բան իմանալ, հավանաբար այդ տեղեկատվությունն արդեն իսկ հանրայնորեն հասանելի է: Այնուամենայնիվ, MBA ծրագրերն այսօր ավելի շատ այն մասին են, թե ինչպես սովորել ու փոխգործակցել, քան պարզապես միջոց են՝ գիտելիքը վերարտադրելու եւ փոխանցելու համար: Այդ ծրագրերը ներկայացնում են մի շարք «փափուկ» հմտությունների ուսուցանում եւ մենթորություն, որոնք չեն կարող դյուրին կերպով վերարտադրվել պարզապես ընթերցելու միջոցով:

Դուք պետք է հարցնեք ինքներդ ձեզ, թե ինչու եք ցանկանում վերադառնալ ուսմանը եւ ստանալ MBA աստիճան: Միգուցե դա անհրաժեշտ է ձեր ներկայիս ոլորտից դուրս ձեր կարիերան եւ գիտելիքները խթանելու համա՞ր: Միգուցե դա կապված է նրա հետ, որ աստիճան ստանալով՝ դուք ամրապնդում եք ձեր գիտելիքները եւ համապատասխանում մրցակցության պահանջներին, կամ էլ ցանկանում եք փոխել կազմակերպություններ ու երկրներ: Միգուցե ցանկանում եք նոր՝ ավելի բարձր մակարդակի դիրք ունենալ կազմակերպությունում եւ կարիքն ունեք ներկայացնելու ձեր հավատարմագրերն ու փորձը՝  ինչ-որ պաշտոնում դիտարկվելու համար: Կամ էլ միգուցե ցանկանում եք զբաղվել սեփական գործարարությամբ եւ կարիք ունեք գիտելիքի եւ փորձառության:

Դուք նաեւ պետք է հաշվի առնեք ձեր ներկայիս կարգավիճակը՝ ելնելով մի շարք գործոններից: Լավագույն մագիստրոսական ծրագրերը ներկայացնում են խիստ պահանջներ: Դուք պետք է հաշվի առնեք ձեր ընտանիքը եւ աշխատանքային կարգավիճակն ու այս ամենի հավասարակշռումը: Իմ կարծիքով՝ հարցը ոչ թե այն է, թե արդյոք անձը կարող է թույլ տալ իրեն ժամանակ հատկացնել ուսման համար, այլ հետեւյալը՝ նա կարո՞ղ է ժամանակ ներդնել սովորելու համար: Սա ժամանակի հասկացողության հետ կապված արդեն այլ մոտեցում է: Մենք միշտ կգտնենք ժամանակ այն ամենի համար, ինչ ցանկանում ենք անել՝ անկախ նրանից, թե որքան զբաղված ենք:

Ի՞նչ պետք է հաշվի առնել MBA ծրագրի համար համալսարան ընտրելիս

Ըստ իս՝ կան 6 հիմնական գործոններ, որոնք պետք է դիտարկել MBA ծրագրի ընտրության ժամանակ: Այս գործոնները մարմնավորում են այն ամենը, ինչը MBA ուսանողները փնտրում են եւ այն ամենը, ինչին MBA ծրագրի շրջանավարտներն հետադարձ հայացք են գցում՝ իրենց նախընտրած ծրագիրն ավարտելուց հետո:

Դրանք են՝

1) Համալսարանի հեղինակությունը;
2) MBA ծրագրի որակը;
3) Կարիերայի փոփոխության եւ առաջխաղացման հնարավորությունները;
4) Ուսանողներին ուսուցանելու փորձառությունը;
5) Ցանցային փոխգործակցությունն ու շրջանավարտները;
6) Ծրագրի միջազգային հավատարմագրումը (օրինակ., AMBA, AACSB);
7) Ուսման վարձավճարը եւ ծախսերը (օրինակ, գրքեր, ճանապարհորդություն, ապրելավարձ):

Կոնկրետ ծրագրի դիտարկման ժամանակ նաեւ կարեւոր է հաշվի առնել, թե MBA ծրագիրն ինչ պետք է անի ձեզ համար: Մերօրյա MBA ծրագրերը պետք է ապահովեն առաջնային կրթություն՝ բավարարելով ինչպես ներկա եւ ապագա բիզնեսների, այնպես էլ անհատների եւ հասարակության կարիքները: MBA ուսանողները ներդնում են ժամանակ, գումար եւ էներգիա, միգուցե նաեւ հրաժարվում են իրենց եկամուտից, ու հետեւաբար, ծրագիրը պետք է ապահովի արժեքային արդյունքներ: Բացի այդ, լավ MBA ծրագիրը պետք է պատրաստի ուսանողներին մրցակցային միջավայրի համար՝ քննադատական հմտությունների ու վերլուծական կարողությունների զարգացման միջոցով, ինչպես նաեւ  առաջարկելով նորագույն գիտելիքներ եւ տեղեկատվություն, սերմանելով էթիկական վարքագիծ:

Ի՞նչպես կարող եմ հաջողել

Հաջողելու համար դուք պետք է ներգրավվեք ծրագրում լայն բացված աչքերով: Իրեն հարգող ոչ մի համալսարան ձեզ հենց այնպես գիտական աստիճան չի տա. դուք պետք է այն վաստակեք: Ինչպես ասվել էր ավելի վաղ, եթե դուք դա իրապես ցանկանում եք, դուք դա կիրականացնեք: Եթե դուք առաջ եք շարժվում ճիշտ ազդակներով՝ իմանալով հաստատ, թե ինչ եք ցանկանում MBA-ից, կհաջողեք:

MBA-ի հաջողության մյուս կարեւոր բաղադրիչը ձեզ շրջապատող սիրելի անձանց աջակցությունն է: Բակալավրիատի ուսումնառության շրջանը, որը մեզանից յուրաքանչյուրն անցել է, այլ էր. ավելի քիչ պարտականություններ, եթե այդպիսիք եղել են: Մենք բազմիցս սովորել ենք, որովհետեւ պետք էր դա անել: MBA-ի համար համալսարան վերադառնալու ընտրությունը մերն է: Հիմա ունենք մարդիկ մեր շրջապատում, ովքեր կախված են մեզանից (երեխաները, մեր ծնողները, գործընկերներն աշխատավայրում,  ընկերների ավելի լայն շրջանակ): Եթե այս մարդիկ աջակցում են մեզ մեր ուսումնառության շրջանում, երբեմն նույնիսկ՝ մոտիվացնում, այս դեպքում հաջողության հասնելն ավելի հեշտ է:

Ինչպիսի ուղի էլ որ ընտրեք, որ ուղղությամբ էլ որ ձեր աշխատանքը ձեզ տանի, ես ցանկանում են ձեզ հաջողություններ եւ հնարավորություններ:

Շեֆիլդի Executive MBA ծրագիրն իրականացվում է Երեւանում 2016 թվականի հոկտեմբերից: 2018/19 ակադեմիական տարվա համար ընդունելությունը բաց է:

Հավելյալ տեղեկատվության համար դիմե՛ք Շեֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետի երեւանյան գրասենյակ՝ +37495 52 23 38 հեռախոսահամարով:

Դիտում՝ 3172
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai