ՊԵԿ-ը հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը

25.04.2024 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

ՊԵԿ-ից հայտնել են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ։

Ցանկի առաջին տասնյակն ունի այսպիսի տեսք.

1. «Մոբայլ Սենթր Արթ»

2. «Գազպրոմ Արմենիա»

3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

4. «Գրանդ տոբակո»

5. «Փրիթի Ուեյ»

6. «Սի Փի Էս Էներջի Գրուպ»

7. «Ինտերնեյշինլ Մասիս Տաբակ»

8. «Վիվա Արմենիա»

9. «Սիթի»

10. «Վայլդբերրիզ»

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Դիտում՝ 25366
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW