Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` Banks.am-ը ներկայացնում է 2016թ. առաջին եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Ակտիվները կրճատվել ենՀՀ առեւտրային բանկերի ընդհանուր ակտիվների ծավալը 2016թ. առաջին եռամսյակին 2015թ. վերջի համեմատ նվազել է 0,9%-ով` կազմելով 3 507,8 մլրդ դրամ: Ընդ որում, 0,5%-ով կրճատվել է նաեւ բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի եւ այլ փոխատվությունների ծավալը` հասնելով 2 144,2 մլրդ դրամի: Ակտիվների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկն իր 507,7 մլրդ դրամ ցուցանիշով գլխավորում է ցանկը`չնայած նախորդ տարվա վերջի նկատմամբ արձանագրած 1,6%-անոց անկմանը: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների շուրջ 14,5%-ը: Բանկն առաջատար է նաեւ վարկավորման ծավալներով (311,9 մլրդ դրամ, աճ` 2,1%):Երկրորդ ամենախոշոր բանկը, ըստ ակտիվների մեծության, Արդշինբանկն է: 2016թ. առաջին եռամսյակում բանկն արձանագրել է ակտիվների ծավալի աճ՝ 15,1%-ի չափով` մինչեւ 461,15 մլրդ դրամ: Ընդ որում, բանկի տրամադրած վարկերի ծավալները կազմել են 302,4 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ ցուցանիշը 10,1%-ով:Ակտիվների ծավալով ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկը` 314,8 մլրդ դրամ ցուցանիշով (2015թ. վերջի նկատմամբ՝ 1,5% աճ), Հայբիզնեսբանկը` 297,4 մլրդ դրամ (անկում` 3%) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 279,2 մլրդ դրամ (աճ` 1,6%): Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամականաշրջանում կազմել են համապատասխանաբար 176,9 մլրդ դրամ (անկում` 3,7%), 210 մլրդ դրամ (աճ` 1,9%) եւ 170,8 մլրդ դրամ (աճ` 1%):Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 53%-ը: Առաջատարների հնգյակը 2015թ. վերջի համեմատ մնացել է գրեթե անփոփոխ:Պարտավորությունները նվազել ենՀՀ առեւտրային բանկերի պարտավորությունների ընդհանուր ցուցանիշը 2016թ. առաջին եռամսյակում 2015թ. չորրորդ եռամսյակի նկատմամբ նվազել է 1,3%-ով` կազմելով 2 945,2 մլրդ դրամ: Առաջատար բանկը, ըստ պարտավորությունների մեծության, Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2016թ. առաջին եռամսյակում նվազել է 2,1%-ով` կազմելով 447,1 մլրդ դրամ:Պարտավորությունների մեծությամբ ամենախոշոր հաջորդ բանկը Արդշինբանկն է` 411,3 մլրդ դրամ ցուցանիշով (աճ` 16,8%):Նրան հաջորդում են ՎՏԲ-Հայաստան Բանկը` 272,7 մլրդ դրամ (2015թ. վերջի համեմատ՝ 1,3% աճ), Հայբիզնեսբանկը` 268,1 մլրդ դրամ (անկում` 3,6%) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 221,7 մլրդ դրամ (աճ` 1,4%) ցուցանիշով:Կապիտալիզացիան շարունակվում էՀՀ բանկային համակարգի կապիտալի ընդհանուր ծավալը 2016թ. առաջին եռամսյակում ավելացել է 1,3%-ով` կազմելով շուրջ 562,6 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) մակարդակով առաջատարը շարունակում է մնալ Ամերիաբանկը: Բանկի ընդհանուր կապիտալը 2016թ. առաջին երեք ամիսներին ավելացել է 2,2%-ով` հասնելով 60,6 մլրդ դրամի: Նրան հաջորդում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը`57,5 մլրդ դրամ ցուցանիշով, որը 2015թ. վերջին եռամսյակի համեմատ աճել է 2,7%-ով: Կապիտալի ցուցանիշով առաջատար մյուս բանկերն են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` 54 մլրդ դրամ (աճ` 1,7%), Արդշինբանկը` 49,9 մլրդ դրամ (աճ`2,8%) եւ Ինեկոբանկը` 42,1 մլրդ դրամ (աճ` 3,3%):Ինչպես հայտնի է, 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը` բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից 30 մլրդ-ի հասցնելու վերաբերյալ: Այս որոշման ֆոնին հայաստանյան բանկերն ավելացնում են իրենց կապիտալը` ձգտելով համապատասխանել ԿԲ պահանջին:Հարկ է նշել, որ ԿԲ վերոնշյալ պահանջը վերաբերում է ոչ թե բանկերի հաշվեկշռում արտացոլված կապիտալի ցուցանիշին, այլ նորմատիվային կապիտալին: Այն որոշակիորեն տարբերվում է հաշվեկշռում ներկայացվող ցուցանիշից՝ պայմանավորված դրանց հաշվարկման մեթոդաբանական առանձնահատկություններով: 2016թ. առաջին եռամսյակում ԿԲ նոր պահանջին բավարարող բանկերի ցանկը համալրվել է եւս մեկով. ավելացել է Արմսվիսբանկը: Այսպիսով, 2016թ. մարտի վերջի դրությամբ ԿԲ պահանջին բավարարում են հետեւյալ 7 բանկերը`Ամերիաբանկ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Արդշինբանկ, Ինեկոբանկ եւ Արմսվիսբանկ: Երեք բանկի (Հայբիզնեսբանկ, Պրոմեթեյ Բանկ եւ Արարատբանկ) նորմատիվային ընդհանուր կապիտալը գտնվում է համեմատաբար ապահով՝ 20-30 մլրդ դրամի սահմաններում, եւս 6 բանկինը (Յունիբանկ, Կոնվերս Բանկ, Մելլաթ Բանկ, Հայէկոնոմբանկ, Անելիք Բանկ եւ Արցախբանկ)՝ 10-20 մլրդ դրամի սահմաններում, իսկ 4 բանկի (Զարգացման Հայկական Բանկ, Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի Խումբ, Բիբլոս Բանկ Արմենիա եւ ԲՏԱ Բանկ) նորմատիվային կապիտալը չի գերազանցում 10 մլրդ-ը: Բանկերն ավելի շատ են վաստակելՀայաստանյան բանկերը տարվա առաջին եռամսյակում արձանագրել են շուրջ 3,1 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 34,3%-ով գերազանցում է 2015թ. առաջին եռամյսակի ցուցանիշը:Եռամսյակը շահույթով են փակել 16 առեւտրային բանկ, որոնց շահույթի ընդհանուր ցուցանիշը կազմել է 7,8 մլրդ դրամ, իսկ 4 բանկ կրել է վնաս՝ 4,7 մլրդ դրամի չափով: Հատկանշական է, որ 2016թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կրճատվել են ինչպես շահույթով աշխատած բանկերի շահույթը (9,2%), այնպես էլ վնասով աշխատածների վնասը (25,1%): Շահույթի մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկը 2016թ. առաջին եռամսյակում վաստակել է շուրջ 1 195,9 մլն դրամ, ինչը զիջում է նրա նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը 18,7%-ով:Մյուս առաջատար բանկը, ըստ շահույթի մեծության, Ինեկոբանկն է: Բանկի շահույթն այս տարվա առաջին եռամսյակին կազմել է 1 172,3 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 16%-ով:Նրան հաջորդում են Արդշինբանկը` 1 126 մլն դրամ (աճ` 43,9%), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը`1 117,7 մլն դրամ (աճ` 42,6%) եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` 750 մլն դրամ (անկում` 55,2%) ցուցանիշով:Ուշագրավ է, որ միայն հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 68,6%-ը:Եռամսյակը վնասով են փակել Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի Խումբը` 2 950,1 մլն դրամ, Անելիք Բանկը` 1 545,7 մլն դրամ, Բիբլոս Բանկ Արմենիան` 178,2 մլն դրամ եւ ԲՏԱ Բանկը` 48,4 մլն դրամ:Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2016թ. 1-ին եռամսյակի դրությամբ: Բանկերը դասավորված են` ըստ ակտիվների մեծության` ամենամեծից ամենափոքրը:Վերլուծության մեջ առանձին ներկայացված չեն ՊրոԿրեդիտ Բանկի տվյալները, քանի որ, ինչպես Banks.am-ին հայտնել են Ինեկոբանկում, բանկի ցուցանիշներն արդեն իսկ ներառված են Ինեկոբանկի հաշվետվություններում, չնայած որ բանկերի միացման գործընթացը դեռեւս չի ավարտվել: Ինչ վերաբերում է միացման փուլում գտնվող ԲՏԱ Բանկին եւ Հայէկոնոմբանկին, ապա նրանց ցուցանիշները դեռեւս ներկայացվում են առանձին:Աղյուսակի տվյալները վերցված են բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից: ԲԱՆԿ ԱԿՏԻՎՆԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼ (հաշվեկշռում ներկայացված) ՇԱՀՈՒՅԹ հազ. դրամ աճ/անկում` (%) 2015թ. վերջի համեմատ հազ. դրամ աճ/անկում` (%) 2015թ. վերջի համեմատ հազ. դրամ աճ/անկում` (%) 2015թ. վերջի համեմատ հազ. դրամ աճ/անկում` (%) 2015թ. 1-ին եռ. համեմատ Ամերիաբանկ 507 724 323 -1,6 447 085 326 -2,1 60 638 997 +2,2 1 195 896 -18,7 Արդշինբանկ 461 150 846 +15,1 411 278 461 +16,8 49 872 385 +2,8 1 126 038 +43,9 ՎՏԲ-Հայաստան Բանկ 314 770 669 +1,5 272 743 190 +1,3 42 027 479 +2,7 1 193 +100,1 Հայբիզնեսբանկ 297 399 197 -3 268 084 983 -3,6 29 314 214 +2,4 487 337 +11,8 Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ 279 239 246 +1,6 221 741 640 +1,4 57 497 606 +2,7 1 117 742 +42,6 Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան 256 648 033 -6,8 202 686 114 -8,9 53 961 919 +1,7 750 039 -55,2 Ինեկոբանկ 226 843 144 -4,1 184 741 424 -5,7 42 101 720 +3,3 1 172 275 +16 Յունիբանկ 169 657 838 +7 146 486 879 +8 23 170 959 +1,4 211 867 -62,4 Կոնվերս Բանկ 153 056 091 -4,9 130 111 225 -5,9 22 944 866 +1 147 844 -70,6 Արարատբանկ 130 673 938 -1 107 964 100 -1,5 22 709 838 +1,1 176 787 -56,4 Հայէկոնոմբանկ 108 180 299 -0,6 88 496 671 -9,5 19 683 628 +78,4 104 495 +283,1 Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի Խումբ 102 811 700 +3,1 77 436 136 +8,5 25 375 564 -10,4 -2 950 137 -1980,8 Արցախբանկ 96 084 465 +1,5 84 248 869 +1,4 11 835 596 +2,4 286 456 +106,8 Անելիք Բանկ 90 518 029 -1,5 74 827 601 +0,3 15 690 428 -9 -1 545 701 -164,9 Պրոմեթեյ Բանկ 83 143 994 +6,3 58 947 356 +8,7 24 196 638 +0,9 96 645 -62,7 Արմսվիսբանկ 81 768 442 -4,1 60 823 053 -9,2 20 945 389 +14,8 740 177 +104,2 Զարգացման Հայկական Բանկ 70 149 236 -2,7 59 459 238 -3,4 10 689 998 +1,2 122 009 +170 Բիբլոս Բանկ Արմենիա 36 256 043 -8,8 30 983 245 -9,7 5 272 798 -2,5 -178 188 -1,4 Մելլաթ Բանկ 29 673 816 +0,9 10 322 900 +1,8 19 350 916 +0,4 83 787 -46,9 ԲՏԱ Բանկ 12 040 143 -19,8 6 736 471 -30,2 5 303 672 -1 -48 409 -90,9 ԸՆԴԱՄԵՆԸ 3 507 789 492 -0,9 2 945 204 882 -1,3 562 584 610 +1,3 3 098 152 +34,3 Սիրանուշ Սիմոնյան Tweet Դիտում՝ 28276