Revolut-ը գործարկել է հեռախոսների գողության դեմ պայքարի նոր գործիք

12.06.2024 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Revolut-ը գործարկել է կենսաչափական նույնականացման նոր գործառույթ՝ Wealth Protection, որը նախատեսված է հաճախորդների խնայողությունները հեռախոսների գողերից պաշտպանելու համար:

Գործառույթը գործարկվում է ամառային ճամփորդությունների եւ փառատոնների սեզոնին ընդառաջ, երբ ավանդաբար աճում է հեռախոսների գողության ռիսկը:

Wealth Protection-ը Revolut-ի հավելվածին ինքնության հաստատման լրացուցիչ «շերտ» է հաղորդում: Նոր գործառույթը կօգնի պաշտպանել այն հաճախորդներին, որոնց գաղտնաբառերը եւ նույնականացման այլ տվյալները փոխել են հեռախոսը գողանալուց հետո:

Բանկային հավելվածների մեծ մասը հիմնված է մեկ կենսաչափական նույնականացման վրա (դեմքի կամ մատնահետքի ճանաչում), որից կարելի է հեշտությամբ օգտվել, եթե գողը մուտք գործի սարք եւ փոխի գրանցված կենսաչափական տվյալները: Revolut-ից Wealth Protection-ը կիրառում է օգտատերերի ինքնությունը ստուգելու համար դեմքի ճանաչման առաջադեմ տեխնոլոգիա՝ օգտագործելով «սելֆի ստուգումներ», որոնք արվում են Revolut-ում առաջին անգամ գրանցվելու ժամանակ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 10127
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW