Ամերիկյան Stripe վճարային ծառայությունը համաձայնության է եկել շվեդական Klarna ֆինտեխ ընկերության հետ համագործակցության շուրջ, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։Համագործակցության շրջանակում Stripe-ը հնարավորություն կտա իր հաճախորդ ռիթեյլերներին ինտեգրել Klarna-ի buy now, pay later «գնիր հիմա, վճարիր հետո» վճարման եղանակն իրենց առցանց խանութներում:Սա երկու ամենաթանկ ֆինտեխ ստարտափների համագործակցություն է․ Stripe-ն՝ ԱՄՆ-ում, Klarna-ն՝ Եվրոպայում: Այս տարվա գարնանը ֆինանսավորման վերջին փուլի ընթացքում Stripe-ը ներգրավել էր $600 մլն, ինչից հետո ներդրողները գնահատել էին ընկերությունը $95 մլրդ: Իսկ Klarna-ն ամռան սկզբին ավարտել էր նոր ներդրումային փուլը եւ գնահատվել ավելի քան $40 մլրդKlarna-ն ունի հետաձգված վճարումների երկու տարբերակ. գնորդը կարող է գումարը բաժանել չորս անտոկոս վճարումների եւ կատարել դրանցից յուրաքանչյուրն երկու շաբաթը մեկ անգամ, կամ ամբողջությամբ վճարել ապրանքի համար ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում:Ստարտափները նախապես փորձարկել են նոր մոդելն առանձին ռիթեյլերների վրա եւ նկատել վերջիններիս վաճառքների միջինում 27% աճ, իսկ միջին չեկն աճել է 41%-ով։ Միաժամանակ, որոշ ռիթեյլերներ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Klarna-ի օգտատերերի մոտ 40%-ն առաջին անգամ էին գնում կատարում իրենց խանութում։Klarna-ի վճարման եղանակները հասանելի կլինեն Stripe-ի հաճախորդներին ԱՄՆ-ում, ինչպես նաեւ եվրոպական 19 երկրում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 23530