Քոլիսոն եղբայրների կողմից ստեղծված Stripe առցանց վճարումների ծառայությունը ֆինանսավորման վերջին փուլի ընթացքում ներգրավել է $600 մլն, ինչից հետո ներդրողները գնահատել են ընկերությունը $95 մլրդ:Սա գերազանցում է Facebook-ի եւ Uber-ի գնահատումը, մինչ դրանց հանրային դառնալը, եւ ռեկորդային է Սիլիկոնյան հովտի մասնավոր ընկերությունների համար, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Financial Times-ը (FT)։Stripe դարձել է աշխարհում երրորդ ամենաբարձր գնահատված ընկերություններից մեկը․ դրանց շարքում առաջինը TikTok սոցիալական ցանցի սեփականատեր չինական ByteDance-ն է ($180 մլրդ), երկրորդը` Ջեկ Մայի Ant Group-ը ($108 մլրդ):Stripe-ի ֆինանսավորման վերջին փուլի մասնակից են դարձել Իռլանդիայի ազգային գանձապետական գործակալությունը (երկրի ինքնիշխան ֆոնդի օպերատոր), Allianz-ը, Fidelity-ը, Baillie Gifford-ը, AXA-ն եւ Sequoia Capital-ը: 04.03.2021 | 09:36 Klarna-ն $1 մլրդ է ներգրավել եւ վերադարձրել Եվրոպայի ամենաթանկ ֆինտեխ ստարտափի համբավը Ներգրավված $600 մլն-ը ընկերությունը մտադիր է օգտագործել Եվրոպայում իր գործունեությունն ընդլայնելու, այդ թվում՝ մոտակա հինգ տարիների ընթացքում Դուբլինի գրասենյակում աշխատակիցների թվաքանակը 1000 հոգով ավելացնելու, ինչպես նաեւ Բրազիլիայում, Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում մինչեւ 2021թ․ ավարտը ծառայությունը գործարկելու համար։ Stripe-ը 2010թ.-ին Սան Ֆրանցիսկոյում հիմնել են իռլանդացի եղբայրներ Պատրիկ եւ Ջոն Քոլիսոնները։ Stripe-ի վաղ շրջանի ներդրողների թվում էին PayPal-ի հիմնադիրներ Իլոն Մասկը եւ Փիթեր Թիլը, ինչպես նաեւ Սիլիկոնյան հովտի Y Combinator ազդեցիկ ստարտափ աքսելերատորը:Ծառայությունն օգնում է ձեռնարկություններին ընդունել առցանց վճարումներ՝ յուրաքանչյուր գործարքի դիմաց գանձելով միջնորդավճար: Stripe-ը համագործակցում է Zoom-ի, կանադական Shopify-ի եւ Amazon-ի հետ:Ջոն Քոլիսոնի խոսքով՝ 2020 թ.-ին ընկերության համակարգերը վայրկյանում մշակում էին գրեթե 5000 դիմում. վճարումներ, միջոցների վերադարձ, հաճախորդների տվյալների ստուգում եւ այլն: Ըստ նրա գնահատականի, վճարումների գումարը, որն այսօր մշակում է ընկերությունը, ավելին է, քան «էլեկտրոնային առեւտրի ամբողջ շուկան, երբ մենք սկսեցինք աշխատել Stripe-ի վրա»:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 8627