Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել Amazon-ի դեմ՝ մեղադրելով վերջինիս համավարակի ընթացքում աշխատակիցների նկատմամբ ոչ բավարար հոգատարության եւ դժգոհ աշխատակիցների նկատմամբ պատժիչ միջոցներ կիրառելու մեջ:«Amazon-ն աննախադեպ շահույթ է ապահովել եւ հասել էքսպոնենցիալ աճի տեմպերի՝ առաջնագծում աշխատող մարդկանց կյանքի, առողջության եւ անվտանգության հաշվին»,- նշված է փաստաթղթում:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայցը ներկայացվել է կորպորացիայի այն երկու պահեստների աշխատակիցների անունից, որտեղ տեղի է ունեցել կորոնավիրուսի բռնկում: Հայցվորը աշխարհի խոշորագույն առցանց ռիթեյլերից գումար է պահանջում՝ տուժողների վնասը եւ դատական ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելու համար: Փոխհատուցման չափը չի նշվում։ 14.04.2020 | 11:50 Amazon-ը լրացուցիչ 175 հազ. աշխատող է ընդունել Դատախազությունում ասել են, որ Amazon-ի ղեկավարությունը ծանուցագիր է ստացել այն մասին, որ պահեստներից մեկում առնվազն 250 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, սակայն պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել մնացած աշխատակիցներին պաշտպանելու համար: Փոխարենը՝ Amazon-ը երեք օր ուսումնասիրել է տեսախցիկների ձայնագրությունը, այն էլ պահեստի ոչ բոլոր տարածքներում:Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարվա գարնանը՝ համավարակի ամենաթեժ շրջանում, Amazon-ը լրացուցիչ 175 հազ. աշխատող էր ընդունել՝ ապահովելու համար պատվերների քանակը, որը զգալիորեն ավելացել էր կորոնավիրուսի պայմաններում մանրածախ խանութների փակ լինելու պատճառով: Tweet Դիտում՝ 3223