IT 5 հսկաները 2020-ին $1,1 տրիլիոնի եկամուտ են ապահովել

08.02.2021 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#IT հսկաներ #եկամուտ
Հինգ խոշորագույն IT հսկաները՝ Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը, Alphabet-ը (Google-ի սեփականատերը) եւ Facebook-ը, 2020-ին՝ կորոնավիրուսային համավարակի ֆոնին, ցուցադրել են սրընթաց աճ, գրում է RBC-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Պարբերականը հաշվարկել է, որ նշված ընկերությունների համատեղ եկամուտը հասել է $1,1 տրիլիոնի: IT հսկաների շահույթն աճել է 24%-ով, իսկ ընդհանուր շուկայական կապիտալիզացիան կազմել է $8 տրլն` աճելով կիսով չափ:

Apple-ն աճել է այդ թվում նոութբուքերի, պլանշետների եւ այլ սարքերի պահանջարկի ավելացման հաշվին` կարանտինի եւ հեռահար աշխատանքի հետեւանքով: Բացի այդ, ընկերությունը ներկայացրեց iPhone-ի նոր մոդելներ, որոնք կազմում են նրա տարեկան շահույթի զգալի մասը:

Պարբերականը նշում է, որ Microsoft-ի վաճառքներն աճել են մարդկանց հեռահար աշխատանքին եւ սահմանափակումներին հարմարվելու հետ մեկտեղ, այդ թվում՝ Xbox խաղային սարքերի, Surface նոութբուքերի եւ ամպային ծառայությունների վաճառքի հաշվին։ Բացի այդ, երեք անգամ աճել է Microsoft-ի համատեղ աշխատանքի եւ տեքստային չատերի գործիքների նկատմամբ պահանջարկը։

Amazon-ի դիրքերի ամրապնդումը շուկայում տեղի ունեցավ e-commerce-ի նկատմամբ աճող պահանջարկի հետեւանքով։ 2020-ին ընկերության հասույթն աճել է 38%-ով՝ մինչեւ $386 մլրդ: Առցանց գնումների պահանջարկի կտրուկ աճի պատճառով Amazon-ն ավելացրել է իր աշխատակազմը 500 հազ․ աշխատակցով: WSJ-ն գրում է, որ ընկերությունում ներկայումս աշխատում է 1,3 մլն մարդ, եւ, եթե Amazon-ի աճի տեմպը պահպանվի, ապա աշխատակիցների թվով այն կարող է առաջ անցնել ԱՄՆ-ի խոշորագույն գործատու Walmart- ից:



Google-ը համավարակի առաջին տարին ավարտեց դրական արդյունքներով, քանի որ ավելի շատ մարդիկ սկսեցին առցանց գումար ծախսել: 2020-ի սկզբին գովազդատուները կրճատում էին ծախսերը, ինչը բացասաբար էր անդրադառնում IT ընկերության վրա, սակայն տարվա վերջին դրությունը շտկվեց:

Facebook-ը եւս օգտվեց այն հանգամանքից, որ մարդիկ ավելի շատ ժամանակ էին անցկացնում տանը: Պարբերականը գրում է, որ ընկերությունը նոր գործառույթներ էր ներդնում, ինչպիսիք են գնումներն Instagram-ում՝ էլեկտրոնային առեւտրի բումից շահույթ ստանալու նպատակով:
Դիտում՝ 3835
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW