Եվրոպայի ամենաթանկ ֆինտեխ ստարտափը գնահատվել է ավելի քան $40 մլրդ
01.06.2021 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ read.ft.com

Ֆինանսավորման ծավալը հայտնի չէ, սակայն աղբյուրներից մեկի տվյալներով՝ ներդրումների չափը կարող է կազմել շուրջ $500 մլն։ Սա Klarna-ին հնարավորություն կտա իր ներկայիս գնահատումը, որը կազմում է $31 մլրդ, հասցնել $40-50 միլիարդի: Ընդհանուր առմամբ, ստարտափը ներգրավել է $3 միլիարդի մասնավոր ֆինանսավորում։
Գործարքի պայմանների համաձայն, SoftBank-ը կրկնապատկելու է իր մասնաբաժինը Klarna-ում: SoftBank-ի կայքում Klarna-ն նշված է որպես պորտֆելային ընկերություն: Սա վկայում է այն մասին, որ ներդրումային հսկան մասնակցել է մարտ ամսին կայացած ֆինանսավորման փուլին, չնայած դրա մասին հրապարակավ չի հայտարարվել: Այն ժամանակ Klarna-ն ներգրավեց $1 մլրդ` միջազգային ընդլայնման եւ պրոդուկտների զարգացման համար: Klarna-ն ու SoftBank-ը հրաժարվել են մեկնաբանություններից ։
Klarna-ն սկսել է գործել 2005-ից, սկզբում որպես օնլայն վճարումների ծառայություն, իսկ բանկային լիցենզիա ստացել է միայն 2017-ին: Klarna-ն շվեդերենից թարգմանաբար նշանակում է «պարզ»: «Մենք ցանկանում ենք լինել հասարակ եւ հասկանալի ամեն ինչում, ինչ անում ենք, քանի որ կյանքն առանց այդ էլ բարդ է»,- նշված է Klarna-ի կայքում:
Klarna-ն բաժանեց հաճախորդի համար ապրանքի գնումը եւ դրա դիմաց վճարումը: Խանութը ստանում էր Klarna-ից ապրանքի դիմաց գումարը միանգամից, իսկ գնորդն արդեն վճարում էր բանկին, երբ պատվերը հասնում էր իրեն: Հետագայում անտոկոս ապառիկին ավելացան վարկային պրոդուկտներ:
Klarna-ի համահիմնադիր Սեբաստիան Սեմյատկովսկին նշում է, որ բիզնեսի հիմքում ընկած է օնլայն խանութի եւ գնորդի միջեւ եղած անվստահության խնդրի լուծումը:
Klarna-ի հետ համագործակցում են H&M-ը, Nike-ը, Peloton-ը եւ այլք: Ամբողջ աշխարհում ծառայությունն ունի 90 միլիոն օգտագործող, որից 60 միլիոնը՝ ԱՄՆ-ում: Ըստ 2020թ․ զեկույցի, Klarna-ի գործառնական զուտ շահույթը կազմել է $1,09 մլրդ` 40%-ով ավել, քան նախորդ տարի:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: