Visa միջազգային վճարային համակարգը կգնի բրիտանական Currencycloud վճարային ստարտափը, ինչը կդառնա 2021 թվականին իր երկրորդ խոշոր ձեռքբերումը ֆինտեխ ոլորտում, հաղորդում է CNBC-ն:Ըստ Visa-ի՝ գործարքը գնահատվում է £700 մլն ($962 մլն): 2020թ․ սկզբին վճարային հսկան $80 մլն էր ներդրել Currencycloud-ում, ինչի արդյունքում գումարը, որը Visa-ն կվճարի Currencycloud-ի համար, կնվազի արդեն իսկ իրեն պատկանող չմարված կապիտալի չափով։2007 թվականին հիմնադրված Currencycloud ընկերությունը (կենտրոնակայանը՝ Լոնդոնում) ծրագրային ապահովում է վաճառում բանկերի եւ ֆինտեխ ընկերությունների համար՝ միջազգային վճարումները մշակելու նպատակով:«Սպառողներն ու ընկերությունները գնալով ավելի շատ են ակնկալում թափանցիկություն, արագություն եւ օգտագործման դյուրինություն միջազգային վճարումներ կատարելիս կամ ստանալիս: Currencycloud ընկերության ձեռքբերման շնորհիվ մենք կարող ենք աջակցել մեր հաճախորդներին եւ գործընկերներին`ավելի շատ նվազեցնելով ցավոտ կետերը անդրսահմանային վճարումներ կատարելիս եւ բարելավելով ինտերֆեյսն իրենց հաճախորդների համար»,- ասել է Visa-ի միջազգային գանձապետ Քոլին Օստրովսկին: 24.06.2021 | 17:59 Visa-ն $2,1 միլիարդ կվճարի շվեդական Tink ֆինտեխ ստարտափի համար Banks.am-ը հիշեցնում է, որ մեկ ամիս առաջ հայտարարվել էր Visa-ի կողմից $2,1 միլիարդով շվեդական Tink ֆինտեխ ստարտափի ձեռքբերման մասին: Հրապարակման մեջ նշվում էր, որ Visa-ն հույս ունի արագացնել բաց բանկինգի ադապտացումը Եվրոպայում՝ համատեղելով սեփական մշակումները Tink-ի գործիքների հետ: 13.01.2021 | 14:19 Չեղարկվել է Visa-ի $5,3 մլրդ արժողությամբ գործարքը Նշենք նաեւ, որ այս տարվա սկզբին չեղարկվել էր Visa-ի $5,3 մլրդ արժողությամբ գործարքը։ Մասնավորապես, 2020թ․ հունվարին Visa-ն համաձայնվել էր $5,3 միլիարդով գնել ամերիկյան Plaid ֆինտեխ ծառայությունների ագրեգատորը։ Սակայն ԱՄՆ արդարադատության նախարարության հակամենաշնորհային հայցի պատճառով գործարքը չկայացավ։ Անցած տարվա նոյեմբերին գերատեսչությունը դիմել էր դատարան՝ գործարքն արգելափակելու համար, քանի որ գնումը կարող էր օգնել Visa-ին ապօրինի կերպով պահպանել իր մենաշնորհը դեբետային քարտերի առցանց շուկայում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 4159