Visa-ն $2,1 միլիարդ կվճարի շվեդական Tink ֆինտեխ ստարտափի համար

24.06.2021 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Visa #Tink #բաց բանկինգ
Visa միջազգային վճարային համակարգը $2,1 միլիարդով գնում է շվեդական Tink ֆինտեխ ստարտափը: Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է կազմակերպությունների մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է Bloomchain.ru-ն:

Հրապարակման մեջ նշվում է, որ Visa-ն հույս ունի արագացնել բաց բանկինգի ադապտացումը Եվրոպայում` համատեղելով սեփական մշակումները Tink-ի գործիքների հետ:

Ստարտափը ֆինանսական հաստատությունների համար մշակում է API լուծումներ: Tink-ի գործիքների օգնությամբ բանկերը եւ շուկայի այլ մասնակիցներ կարող են հասանելիություն ստանալ ֆինանսական գործարքների վերաբերյալ ագրեգացված տեղեկատվությանը: Բացի այդ, Tink-ի գործիքներն օգնում են ստարտափի հաճախորդներին օգտվել հաշվի ստուգման ծառայություններից եւ ստեղծել անձնական ֆինանսների կառավարման գործիքներ:



Հարթակին միացած են բազմաթիվ խոշոր կազմակերպություններ, ներառյալ՝ PayPal-ը եւ Klarna-ն: Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրոպայում Tink-ի ծառայություններից օգտվում են ընդհանուր առմամբ 3400 բանկեր եւ այլ ֆինանսական հաստատություններ:

«Tink-ը կպահպանի իր ապրանքանիշը եւ կառավարիչների նախկին թիմը: Ստարտափի կենտրոնակայանը կմնա Ստոկհոլմում»,- նշել են Visa-ում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 4462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW