PayPal-ն ընդլայնում է գործակցությունը շվեդական բաց բանկինգի հարթակի հետ
05.06.2020 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://startuptv.io/

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, PayPal-ն արդեն երկրորդ անգամ է ներդրում կատարում այս հարթակում։ Գործարքի գումարն ընկերությունները չեն բացահայտում։ Անցած տարվա ամռանը վճարային համակարգը Tink-ում $11,2 մլն էր ներդրել։ Իր գործունեության ողջ ընթացքում հարթակը ներդրողներից ներգրավել է ավելի քան $205 մլն։
Այսուհետ PayPal-ը կաշխատի Tink-ի հետ Եվրոպական տնտեսական գոտու ամբողջ տարածքում։ Վճարային ընկերությունը նախատեսում է ինտեգրել Tink-ի ամպային հարթակն իր հաշիվների ագրեգատորի հետ։
2013թ․ հիմնադրված Tink ընկերությունն ի սկզբանե մշակել էր ծառայություն, որը հնարավորություն էր տալիս կառավարել տարբեր բանկային հաշիվներ մեկ հավելվածում։ Այդ ժամանակից ի վեր Tink-ի պրոդուկտը վերաճեց լիարժեք բանկային հարթակի, որի ծառայություններից օգտվում են Klarna-ն, Nordea ֆինանսական խումբը, շվեդական SBAB Bank նեոբանկը եւ ուրիշները։
Իր հարթակում Tink-ը միավորում է վճարային լուծումներն անձնական ֆինանսների կառավարման եւ վերլուծության գործիքների հետ։ Ընկերության կողմից մշակած API-ները հնարավորություն են տալիս իր հաճախորդներին օգտագործել ագրեգավորված ֆինանսական տվյալներ, ընդունել եւ ուղարկել վճարումներ, մշակել տրանզակցիաներ, ինչպես նաեւ ստեղծել հարմարեցված գործիքներ անձնական ֆինանսները կառավարելու համար։
PayPal-ի ֆինանսավորումը կլրացնի այն ներդրումները, որոնք Tink-ին հաջողվեց ներգրավել 2020թ․ հունվարին։ Այն ժամանակ Dawn Capital-ի, HMI Capital-ի եւ Insight Partners-ի կողմից գլխավորած ներդրումային ռաունդի ընթացքում Tink-ին հաջողվեց ներգրավել €90 մլն:
Ընկերության տվյալներով՝ իր API-ներից օգտվում է 2 500 բանկ 14 երկրում, իսկ ընդհանուր հաճախորդային բազան գերազանցում է 250 մլն-ը։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: