Շվեդական Tink ֆինտեխ ստարտափը ներգրավել է €56 մլն-ի ($64 մլն) ներդրումներ, որոնք ուղղվելու են ընկերության հետագա ընդլայնմանը: Այս մասին հաղորդում է СNBC.com-ը, հավելելով, որ ներկայում ընկերությունը գնահատվում է €240 մլն ($273 մլն): Tink-ը, որի գործընկերների շարքում են SEB, Nordea եւ ABN AMRO եվրոպական բանկերը, հաճախորդներին առաջարկում է հավելված, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են նրանք ծախսեր կատարում իրենց բոլոր հաշիվներից: Բացի այդ, ընկերությունը գործընկեր բանկերին է տրամադրում սեփական տեխնոլոգիան՝ ինտեգրելով իր հարթակը բանկերի հավելվածներին կամ օգնելով վերջիններին մշակել ավտոնոմ հավելվածներ: Մասնավորապես, ABN AMRO-ի հետ գործընկերության շրջանակում Tink-ն աջակցել է հոլանդական բանկին ստեղծել ֆինանսների կառավարման համար նոր հավելված: 05.02.2019 | 10:43 HSBC-ն եւ Goldman Sachs-ը՝ ֆինտեխ ընկերության ներդրողներ Tink-ը տեղեկացրել է, որ նոր կապիտալը ներգրավել է Insight Venture Partners-ի գլխավորած վենչուրային ռաունդի շրջանակում՝ SEB-ի, Nordea-ի վենչուրային կապիտալի ստորաբաժանման, ինչպես նաեւ ABN AMRO-ի կորպորատիվ վենչուրային ֆոնդի աջակցությամբ: Ընկերությունում ներդրումներ են կատարել նաեւ Nordea-ի նախկին գործադիր տնօրեն Քրիստիան Կլաուզենը, ինչպես նաեւ Revolut ֆինտեխ ստարտափի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Նիկոլայ Ստորոնսկին: 13.12.2018 | 14:28 Revolut ֆինտեխ ստարտափը եվրոպական բանկային արտոնագիր է ստացել «Tink-ի առաջարկը հանդիսանում է ֆինտեխում ավելի լայն թեմայի՝«բաց բանկինգի» մի մասը: Այս մոտեցման գաղափարն այն է, որ ոչ բանկային ընկերությունները պետք է հասանելիություն ունենան սպառողների բանկային հաշիվների տվյալներին՝ բանկի հաճախորդների համաձայնությամբ, նոր ֆինանսական հավելվածներ մշակելու համար: Նման պրոդուկտները պետք է օգնեն մարդկանց՝ ավելի լավ հասկանալու տարբեր հաշիվներից կատարած ծախսերը եւ անհրաժեշտության դեպքում անցում կատարել կոմունալ ծառայությունների նոր մատակարարի՝ ծախսերի տնտեսման նպատակով: Այս նախաձեռնությունը ներառվել է նոր օրենքում, որն անցած տարի ընդունվել էր ԵՄ-ի կողմից»,- գրում է պարբերականը: 07.02.2019 | 12:42 Վրացական արմատներով ֆինտեխ ընկերությունը խոշոր ներդրում է ապահովել Tink-ի հավաստմամբ՝ ֆինանսավորումը կօգտագործվի Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում եւ Իսպանիայում՝ հարթակի գործունեության ընդլայնման համար: Այս հարթակն օգտագործվում է ծրագրային ապահովման մշակողների կողմից ֆինանսական տվյալներին հասանելիություն ստանալու համար:«Մեզ համար շատ կարեւոր է գերակայությունը Եվրոպայում եւ սա միայն առաջին քայլն ու գլոբալ հնարավորությունն է»,- նշել է ընկերության համահիմնադիր Ֆրեդրիկ Հեդբերգը: Ինչպես նշվում է Tink-ի բլոգում, ստացված միջոցներն ընկերությունը մտադիր է ծախսել աշխատակազմի ընդլայնման վրա՝ նրանց թիվը 150-ից հասցնելով 300-ի, ինչպես նաեւ եվրոպական նոր երկրների ուղղությամբ ծավալվելու նպատակով: Banks.am-ը հիշեցնում է, որ վերջերս մի շարք խոշոր ֆինանսական կառույցներ, այդ թվում՝ HSBC-ն եւ Goldman Sachs-ը, շուրջ $20 մլն ներդրում էին կատարել բաց բանկինգի ոլորտի Bud բրիտանական ֆինտեխ ընկերությունում:Իսկ ծագումով Վրաստանից Թամազ Գեորգաձեի հիմնած Raisin գերմանական ֆինանսական մարքեթփլեյսը (marketplace) $114 մլն-ի ներդրում էր ներգրավել:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 20790