Ծագումով Վրաստանից Թամազ Գեորգաձեի հիմնած Raisin գերմանական ֆինանսական մարքեթփլեյսը (marketplace) $114 մլն-ի ներդրում է ներգրավել:Ինչպես հայտնում է Rusbase բիզնես պորտալը, ներդրումային ռաունդին մասնակցել են նախագծի գործող ներդրողներ Ventures-ը, PayPal-ը, Ribbit Capital-ը եւ Thrive Ventures-ը: Մինչ օրս ներգրավված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է $200 մլն: Ներդրումներն ուղղվելու են «ռազմավարական ձեռքբերումներին» եւ նոր երկրներ մուտք գործելուն: Չնայած, որ հիմնադրման օրվանից ընկերության ծառայությունը հասանելի էր ԵՄ-ի բոլոր բնակիչներին, այնուամենայնիվ, անցած տարի որոշում էր կայացվել ներկայացուցչություններ բացել նաեւ Նիդեռլանդներում եւ Մեծ Բրիտանիայում: 2019-ին ընկերությունը նախատեսում է դուրս գալ առնվազն եւս երկու նոր շուկա:Raisin-ը հիմնվել է 2013թ. Բեռլինում՝ նպատակ ունենալով մեկ տեղում կենտրոնացնել եվրոպական բանկերի առաջարկները խնայողությունների պահպանման համար: Ստարտափն առաջարկում է ինտերֆեյս, որում կարելի է բացել հաշիվներ, անցնել մի հաշվից մյուսին եւ ընտրել առավել շահավետ տոկոսադրույքը: 05.02.2019 | 10:43 HSBC-ն եւ Goldman Sachs-ը՝ ֆինտեխ ընկերության ներդրողներ Ընկերությունում վստահեցրել են, որ 62 գործընկեր բանկերի համար ապահովել են ավելի քան $11 մլրդ-ի ավանդ: Raisin-ի ծառայություններից oգտվում է 160 հազ.-ից ավելի հաճախորդ, որոնք ավանդների շնորհիվ վաստակել են, ընդհանուր առմամբ, $90 մլն։«Մենք ցանանում ենք հաղթահարել շահութաբեր խնայողությունների համար անբարենպաստ խոչընդոտները եւ կիսել բաց շուկաների օգուտները՝ թե՛ բանկերի, թե՛ հաճախորդների հետ։ Մեր հիմնական նպատակն է ավանդատուներին եւ ֆինանսական հաստատություններին տրամադրել բանկինգի «շենգենյան փորձը»։ Ընկերության գործունեության առաջին հինգ տարիները ցույց տվեցին, որ Raisin-ը հանդես է գալիս խնայողությունների եւ ապագային միտված ներդրումների օգտին»,- ասել է Raisin-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Թամազ Գեորգաձեն։Մինչ Raisin-ի հիմնումը Թամազ Գեորգաձեն 10 տարի աշխատել է McKinsey & Company միջազգային խորհրդատվական ընկերությունում: Այդ ընթացքում նա 3 տարի գլխավորել է խնայողական եւ ներդրումային պրոդուկտների սպասարկման ուղղությունը EMEA (Europe, the Middle East and Afric) տարածաշրջանում: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 21172