HSBC-ն եւ Goldman Sachs-ը՝ ֆինտեխ ընկերության ներդրողներ

05.02.2019 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#HSBC #Goldman Sachs #Էդվարդ Մասլավեցկաս
Մի շարք խոշոր ֆինանսական կառույցներ, այդ թվում՝ HSBC-ն եւ Goldman Sachs-ը, շուրջ $20 մլն ներդրում են կատարել բաց բանկինգի ոլորտի Bud ֆինտեխ ընկերությունում, հայտնում է Financemagnates.com կայքը:
 
2015-ին Լոնդոնում հիմնված Bud ընկերությունը նպատակ ունի պարզեցնել հասարակ մարդկանց բանկային գործարքները: Bud-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Էդվարդ Մասլավեցկասի մոտ այս միտքը ծագել էր այն ժամանակ, երբ նա ստիպված էր եղել արտասահմանում կանխիկ ստանալու համար երեք տարբեր հավելվածներ կիրառել:

Bud-ի հարթակը հնարավորություն է տալիս բանկերին ստեղծել նոր սերնդի ֆինանսական հավելված, որը միավորում է երրորդ կողմի պրոդուկտները, գեներացնում է գաղափարները եւ դյուրացնում աշխատանքը հաճախորդների հետ:


Էդվարդ Մասլավեցկասն անդրադարձել է ներգրավված ներդրումների բաշխման ուղղություններին:

«Շարունակելու ենք կենտրոնացած մնալ մեր հիմնական պրոդուկտի վրա՝ մինչեւ 2019-ի վերջ կրկնակի ընդլայնելով ընկերության չափերը: Սա նշանակում է, որ աշխատանքի ենք վերցնելու մարդկանց, որոնք կկերտեն մեր կազմակերպության ավելի խոշոր տեսակը»,- ընդգծել է նա:

Bud-ն ունի շուրջ 70 աշխատակից:

«Մոտ 20 թափուր աշխատատեղերով՝ ընկերության կայքի կարիերայի էջը վկայում է այն մասին, որ արդեն մեկնարկել է նոր տաղանդների ներգրավման գործընթացը»,- նշում է Financemagnates.com-ը:

Կայքը ընկերության աճն «աստղաբաշխական» է որակում. անձնակազմը տանն աշխատող երկու անձից վերածվել է խոշոր ընկերության:

Ներկայում Bud-ն աշխատում է 85 կազմակերպությունների հետ:

«Մեզ լուրջ մարտահրավերներ են սպասվում, սակայն մենք ունենք անհրաժեշտ ռեսուրսները, ժամանակն ու կառուցվածքը՝ առաջ գնալու եւ մեր տեսլականն իրականացնելու համար»,- ասել է Էդվարդ Մասլավեցկասը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 18898
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW