2018-ին ֆինտեխ ընկերությունները վենչուրային ներդրողներից ամբողջ աշխարհում ներգրավել են ռեկորդային $39,57 մլրդ, ինչը 120%-ով գերազանցում է 2017-ի ցուցանիշները: Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով CB Insights ընկերության հետազոտությունը, 2018-ին տեղի է ունեցել 1707 գործարք, մինչդեռ 2017-ին այդ ցուցանիշը 1480 էր: Հետազոտության համաձայն՝ ֆինանսավորման աճը տեղի է ունեցել ներդրումների 52 մեգա ռաունդների հաշվին՝ յուրաքանչյուրն ավելի քան $100 մլն ծավալով: Ընդհանուր առմամբ, այդ ներդրումների ծավալը կազմել է $24,88 մլրդ:Առավել խոշոր ներդրումները բաժին են հասել Ant Financial վճարային համակարգին, որը էլեկտրոնային առեւտրի չինական հսկա Alibaba Group-ի դուստր կառույցն է: Ant Financial-ում ներդրումների ծավալը կազմել է $14 մլրդ՝ անցած տարվա ֆինտեխ ընկերությունների ֆինանսավորման ընդհանուր ծավալի շուրջ 35%-ը:2018-ի վերջին երեք ամսում հինգով ավելացել են այն ֆինտեխ ընկերությունները, որոնց արժեքը գերազանցում է $1 մլրդ-ը: Դրանց թվում են վարկային քարտերի մատակարար Brex-ը, Monzo թվային բանկը եւ տվյալների ագրեգատոր Plaid-ը:«Վենչուրային ներդրողները միլիարդավոր դոլարներ են ներդնում ֆինտեխ ընկերություններում՝ հույս ունենալով ստանալ գործող ֆինանսական հաստատությունների շուկայի իրենց մասնաբաժինը եւ առաջարկել ավելի պարզ եւ մատչելի ֆինանսական ծառայություններ»,- ասված է հետազոտությունում: Ընդ որում, ֆինտեխ ստարտափներ են հայտնվել ֆինանսական գործունեության բոլոր հատվածներում, ներառյալ՝ վարկավորումը, բանկային գործն ու ակտիվների կառավարումը: 2018-ին գործարքների թվի ամենասրընթաց աճը գրանցվել է Ասիայում՝գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները 38%-ով. ներդրումների ընդհանուր ծավալն այստեղ կազմել է ռեկորդային $22,65 մլրդ: ԱՄՆ-ում ֆինտեխ ընկերությունները ներգրավել են $11,89 մլրդ՝ 659 ներդրումների հաշվին: Եվրոպայում գործարքների քանակը նվազել է, սակայն ֆինանսավորումը կազմել է ռեկորդային $3,53 մլրդ: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 17228