Ռուսաստանի ԿԲ-ն սկսել է ներդնել open banking-ի տեխնոլոգիան
26.05.2020 | 09:22 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://thebankingscene.com/

Ինչպես հաղորդում է RBC-ն, բանկերը կսկսեն ուղղակիորեն առցանց տիրույթում փոխանակել իրավաբանական անձանց մասին տեղեկատվությունը՝ բաց ծրագրային ինտերֆեյսների (Open API) տեխնոլոգիայի կիրառմամբ: Ծառայության փորձարկումը մեկնարկել է ՌԴ ԿԲ-ի կողմից ստեղծած «ՖինՏեխ» ասոցիացիայի հարթակում: Այս պահին նախագծին մասնակցում է 13 բանկ:
Open API-ն տարբեր ընկերությունների միջեւ տվյալների արագ եւ անվտանգ փոխանցման գործիք է: Ֆինանսական շուկայում գործիքն օգտագործվում է առաջին հերթին այն նպատակով, որպեսզի բանկերն արտաքին ընկերությունների համար բացեն հասանելիությունն իրենց տվյալներին եւ ծառայություններին:
Սա ԿԲ-ի նախագծի առաջին ծառայությունն է, որը գործարկվում Open API տեխնոլոգիայի փորձարկման շրջանակում. այն ուղղված է ֆինանսական ծառայությունների թվայնացմանը եւ ֆինանսական շուկայում մրցունակության բարձրացմանը:
Իրավաբանական անձանց մասին տեղեկատվության փոխանակումը սկզբից կկիրառվի հաճախորդների առցանց վարկավորման գործընթացում, սակայն «ՖինՏեխ»-ը չի սահմանափակում բանկերին այն ուղիներում (օնլայն կամ օֆլայն), որոնց միջոցով իրենք կարող են հարցնել հաճախորդի համաձայնությունը տվյալների ստացման համար:
Ներկա դրությամբ տեխնոլոգիայի օգտագործումը հանձնարարական բնույթ է կրում: «ՖինՏեխ» ասոցիացիայի մասնակիցների կողմից անցկացվող փորձարկումների գնահատականների արդյունքներով՝ Ռուսաստանի Բանկն ու դաշնային գործադիր մարմնի իշխանությունները կդիտարկեն բանկերի կողմից բաց API-աների օգտագործման գործընթացի կարգավորման հարցը:
Առաջին փուլի մասնակիցներն իրենց հաճախորդների համար կփորձարկեն ծառայությունն արդեն աշնանը, մինչեւ տարվա վերջ դրան նախատեսում են միանալ նախագծի մնացած մասնակիցները:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: