Visa-ն ձեռք չի բերի Plaid ֆինտեխ ծառայությունների ագրեգատորը՝ ԱՄՆ արդարադատության նախարարության հակամենաշնորհային հայցի պատճառով։ Ինչպես հայտնում է VC.ru- ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը, ընկերություններն արդեն հայտարարել են գործարքի չեղարկման մասին:Visa-ն համաձայնվել էր $5,3 միլիարդով գնել ստարտափը 2020թ․ հունվարին: Սակայն նոյեմբերին գերատեսչությունը դիմել էր դատարան` գործարքը արգելափակելու համար, քանի որ գնումը կարող էր օգնել Visa-ին ապօրինի կերպով պահպանել իր մենաշնորհը դեբետային քարտերի առցանց շուկայում: 16.01.2020 | 09:39 Visa-ն հայտարարել է $5,3 մլրդ արժողությամբ ձեռքբերման մասին Նախարարությունում պնդում էին, որ թեեւ Plaid-ը նորաստեղծ ստարտափ է, այնուամենայնիվ լուրջ մրցակցային սպառնալիք է ներկայացնում Visa-ի համար: Այս գործարքը կարող էր հանգեցնել սակագների բարձրացմանը, նորարարությունների թվի անկմանը, ինչպես նաեւ խոչընդոտներ ստեղծել այլ ընկերությունների համար դեբետային ծառայությունների առցանց շուկա մուտք գործելիս։Ի սկզբանե Visa-ն նախատեսում էր վիճարկել նախարարության հայցը։ Դատավարությունը նշանակված էր հունիսին, սակայն ընկերությունում հայտարարեցին, որ գործի վարույթը շատ երկար է տեւում:Արդարադատության նախարարության հակամենաշնորհային գործերով ներկայացուցիչ Մական Դելրահիմն ասել է, որ գործարքի չեղարկումը ձեռնտու է սպառողներին. Plaid-ը եւ նմանատիպ ֆինտեխ ծառայությունները կկարողանան ազատ մշակել պոտենցիալ այլընտրանքներ Visa-ի դեբետային առցանց ծառայություններին։ «Մրցակցության ուժեղացման պայմաններում սպառողները կարող են ավելի ցածր գներ եւ ավելի որակյալ ծառայություններ ակնկալել»,- ասել է նա:Չնայած նախարարությունը հավանություն չի տվել Plaid-ի հետ Visa-ի գործարքին, այն նոյեմբերին թույլ տվեց Mastercard-ին գնել Finicity նմանատիպ ստարտափը: Գերատեսչության տվյալներով՝ Mastercard-ի մասնաբաժինը դեբետային գործարքների առցանց շուկայում շատ ավելի քիչ է, քան Visa-ի մոտ։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 21440