Visa-ն հայտարարել է $5,3 մլրդ արժողությամբ ձեռքբերման մասին
16.01.2020 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.pymnts.com/

Ինչպես գրում է «Վեդոմոստի»-ն, գործարքի գումարը կազմել է $5,3 մլրդ:
«Այս ձեռքբերումն ընկերության էվոլյուցիայի վկայությունն է՝ վաճառողներին գնորդների հետ միավորելուց մինչեւ օգտատերերին թվային ֆինանսական ծառայություններին միացնելը»,- նշել է ընկերության գործադիր տնօրեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Էլա Քելին:
Plaid-ն իրենից ներկայացնում է ագրեգատոր, որը սպասարկում է Mint եւ Acorns հավելվածները՝ նախատեսված ֆինանսական պլանավորման համար եւ Venmo հավելվածը՝ նախատեսված գումարի փոխանցման համար:
Երկու տարի առաջ ընկերությունը գնահատվում էր $2,65 մլրդ:
Գործարքը Visa-ին թույլ կտա հաճախորդների տվյալների փոխանակման գործում անվտանգության նոր մակարդակի հասնել եւ ամրապնդել հարաբերությունները խոշոր բանկերի հետ, որոնք դժկամորեն են տրամադրում հասանելիություն հաճախորդների հաշիվներին՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
2017թ. Visa-ն ձեռք էր բերել Klarna շվեդական վճարային օպերատորի բաժնետոմսերի մինորիտար փաթեթը, որն ամռանը դարձավ Եվրոպայի ամենաթանկարժեք ֆինտեխ ընկերությունը:
Մեկ տարի առաջ էլ Plaid-ը ձեռք էր բերել Quovo մրցակցող ագրեգատորը՝ մոտ $200 մլն-ով:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: