Visa-ն՝ աֆրիկյան ֆինտեխ ընկերության ներդրող

19.12.2019 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Visa #Interswitch
Visa վճարային համակարգը ձեռք է բերել նիգերիական Interswitch ֆինտեխ ընկերության «բաժնետոմսերի էական մինորիտար փաթեթը», ինչի արդյունքում ընկերությունը գնահատվել է $1 մլրդ:

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, Interswitch-ը չի բացահայտել ներդրումների ծավալը, սակայն բրիտանական Sky News տեղեկատվական հեռուստաալիքը հայտնել է, որ Visa-ն գնել է ֆինտեխ ընկերության բաժնետոմսերի 20%-ը $200 մլն-ով:

«Հարկ է նշել, որ, անկախ Visa-ի ներդրումների ծավալից, նա արել է դա Interswitch-ի IPO-ի դուրս գալու նախաշեմին»,- նշում է պարբերականը: IPO-ն նախատեսվում է անցկացնել 2020թ. առաջին կեսին. Interswitch-ը բաժնետոմսերը կտեղաբաշխի Լոնդոնի ֆոնդային բորսայում:

Գործարար Միթչել Էլեգբեն (Mitchell Elegbe) հիմնել է Inteswitch-ը 2002թ.: Ընկերությունն առաջիններից էր, որը սկսեց կառուցել ենթակառուցվածք Նիգերիայի տնտեսության թվայնացման համար, որն այն ժամանակ հիմնվում էր թղթային հաշվապահական գրքերի եւ կանխիկ փողերի վրա:

Այսօր Interswitch-ը հանդիսանում է առաջատար խաղացող Նիգերիայի զարգացող ֆինանսական շուկայում: Աֆրիկյան օնլայն բանկերի մեծամասնությունն օգտվում է հենց այդ ընկերության ծառայություններից: Այն մշակում է ամսական ավելի քան 500 մլն գործարք:

Ընկերության համար հիմնական շուկա հանդիսացող Նիգերիան Աֆրիկայի խոշորագույն տնտեսություններից է՝ էլեկտրոնային վճարումների արագ աճող ոլորտով: 2013-2018-ն ընկած ժամանակահատվածում քարտերով իրականացված գործարքների քանակն առեւտրի կետերում աճել է միջինում 94%-ով:

Քլիրինգից եւ վճարումների մշակումից բացի, Interswitch-ին է պատկանում Verve պլաստիկ քարտերի պրովայդերը եւ Quickteller վճարային հարթակը: Ամռան վերջին Verve-ն գործակցություն է հաստատել ամերիկյան Discover ֆինտեխ ընկերության հետ. այսուհետ նրա քարտերն ընդունվում են Discover-ի ամբողջ վճարային ցանցում:

Հատկանշական է, որ Visa-ի ներդրումներից մի քանի ամիս առաջ նրա անմիջական մրցակիցը՝ Mastercard-ը, $300 մլն-ի ներդրում է կատարել Network International ընկերությունում (Դուբայ): Mastercard-ը նույնպես գումար է ներդրել ընկերությունում, որը կարճ ժամանակ անց պետք է IPO իրականացներ:

Network International-ը հանդիսանում է խոշորագույն վճարային հարթակ Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: Ապրիլին ընկերությունը բաժնետոմսեր է տեղաբաշխել Լոնդոնի ֆոնդային բորսայում, որի արդյունքում ներգրավել է £1,1մլրդ եւ գնահատվել £2,2 մլրդ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 22970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW