Բաֆեթը $500 միլիոն է ներդրել բրազիլական թվային բանկում
09.06.2021 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ news.unl.edu

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է բանկի մամուլի ծառայությունը։
«Nubank-ն՝ աշխարհի ամենամեծ անկախ թվային բանկը, հայտարարում է բաց կապիտալով համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ Berkshire Hathaway-ից $500 միլիոն ներգրավելու մասին։ Գործարքը G շարքի ներդրումային փուլի շարունակությունն է, որն անցկացվել է այս տարվա հունվարին»,- ասված է ֆինանսական հաստատության հայտարարության մեջ:
Ներգրավված միջոցներն ուղղվելու են բանկի միջազգային գործունեության ընդլայնմանը: Բացի Բրազիլիայից, Nubank-ն աշխատում է նաեւ Կոլումբիայում եւ Մեքսիկայում․ միագումար այս երեք երկրներին բաժին է ընկնում Լատինական Ամերիկայի ՀՆԱ-ի 60%-ը:
Ինչպես նշել են բանկի մամուլի ծառայությունում, տարածաշրջանի բնակչության մոտ 50%-ը չունի բանկային հաշիվներ, իսկ վարկային քարտերից օգտվում է այդ երկրների բնակիչների միջինում 21%-ը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: