Բրազիլական Nubank ֆինտեխ ստարտափը $400 մլն է ներգրավել
20.08.2019 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://business.ebanx.com/en/

Ինչպես հաղորդում է Rusbase բիզնես պորտալը՝ ռաունդի մասնակիցներից է դարձել գործող ներդրող Յուրի Միլների (Mail.Ru Grou-ի նախկին սեփականատեր եւ տնօրենների խորհրդի նախագահ-խմբ.) DST Global ֆոնդը:
Ռաունդը գլխավորել է TCV ներդրումային ընկերությունը, որը նախկինում ներդրումներ է կատարել Netflix-ում, Spotify-ում եւ Airbnb-ում: Ռաունդին մասնակցել են նաեւ Tencent Holdings-ը, Sequoia Capital-ը, Dragoneer-ը, Ribbit Capital-ը եւ Thrive Capital-ը:
The Wall Street Journal-ի տվյալներով՝ ռաունդի արդյունքներով Nubank-ը գնահատվել է $10 մլրդ:
Հիմնադրման օրվանից (2013 թվականից) Nubank-ը ներգրավել է $820 մլն: 2016թ. Յուրի Միլների ֆոնդը մասնակցել է $80 մլն ծավալով ռաունդին, իսկ 2018թ. գլխավորել է $150-միլիոնանոց ներդրումային ռաունդը:
Nubank-ը թողարկում է վիրտուալ քարտեր եւ մատուցում է բանկային ծառայություններ հավելվածի միջոցով: Ստարտափը քարտեր է տրամադրում անվճար եւ գումար է աշխատում գործարքների դիմաց միջնորդավճարներով, տարադրամի փոխանակումով եւ այլ ծառայություններով:
Բանկն ունի 12 մլն հաճախորդ եւ աշխատում է Լատինական Ամերիկայում՝ Բրազիլիայում, Մեքսիկայում եւ Արգենտինայում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: