Wildberries-ը ֆինտեխ ծառայություն է գործարկել
07.06.2021 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.vladtime.ru/

«Բանկերի եւ միկրոֆինանսական կազմակերպությունների հետ համատեղ Wildberries-ը գործարկել է ապառիկով եւ վարկով ապրանքներ ձեռք բերելու առցանց ծառայություն: Լուծումն իրականացվում է արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաների միջոցով. գնորդը ֆինանսական հաստատությունից պատասխան է ստանում մի քանի րոպեի ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանցի գնորդները կարող են վարկով գնել Wildberries-ի 11 միլիոն ապրանքատեսակներից յուրաքանչյուրը, իսկ «Կենցաղային տեխնիկա եւ էլեկտրոնիկա» տեսականուց մի շարք ապրանքների համար գործում է անտոկոս ապառիկ: Ապագայում առցանց ռիթեյլերն ընդլայնելու է ապառիկով ապրանքների իր առաջարկը:
«Wildberries-ի նոր ֆինտեխ ծառայության գործընկերներն են Direct Credit բրոքերային ընկերությունը, ինչպես նաեւ մի քանի բանկեր եւ միկրոֆինանսական կազմակերպություններ, ապագայում դրանց ցանկը կընդլայնվի: Գնման նվազագույն արժեքը 5 հազ․ ռուբլի է, իսկ փոխառության ժամկետը՝ 6-ից մինչեւ 24 ամիս։
«Մենք ակնկալում ենք, որ փոխառու միջոցների օգնությամբ գնորդներն առաջին հերթին ձեռք կբերեն էլեկտրոնիկա եւ կենցաղային տեխնիկա»,- նշել են ընկերությունում։
Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա փետրվարին Wildberries-ը գնեց ռուսաստանյան «Ստանդարտ-կրեդիտ» բանկը՝ գործող նախագծերը զարգացնելու, ինչպես նաեւ գնորդների ու ձեռներեցների համար նոր ծառայություններ գործարկելու համար։ Wildberries-ի հիմնական սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը դարձավ «Ստանդարտ-կրեդիտ» բանկի 100% բաժնետոմսերի սեփականատեր։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: