Ռուսաստանի խոշոր Wildberries առցանց ռիթեյլերի հիմնադիր Տատյանա Բակալչուկը տեղեկացրել է, որ իր ընկերությունը բանակցություններ է վարում մի քանի բանկերի հետ՝ ապագայում համատեղ ֆինտեխ պրոդուկտ ստեղծելու համար:Այս մասին մարկետփլեյսի հիմնադիրը պատմել է «Ռիթեյլ. փոխվիր կամ մահացիր» համաժողովի շրջանակում Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսին տված հարցազրույցում:«Լիցենզիա ձեռք բերելուց հետո մենք, այնուհանդերձ, բանակցություններ ենք վարում շատ բանկերի հետ: Եվ, ամենայն հավանականությամբ, դա կլինի ինչ-որ համատեղ պրոդուկտ»,- ասել է Բակալչուկը՝ հավելելով, որ ինքը դեռ չի կարող նշել այն բանկերի անունները, որոնց հետ Wildberries-ը քննարկում է գործակցությունը:Միաժամանակ, Բակալչուկը նկատել է, որ իր ընկերությունը «պատրանքներ չունի, թե միանգամից հզոր ֆինտեխ է ստեղծելու»: 15.02.2021 | 12:05 Wildberries-ի ղեկավարը բանկ է գնել Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա փետրվարին Wildberries-ը գնեց ռուսաստանյան «Ստանդարտ-կրեդիտ» բանկը՝ գործող նախագծերը զարգացնելու, ինչպես նաեւ գնորդների ու ձեռներեցների համար նոր ծառայություններ գործարկելու համար։ Wildberries-ի հիմնական սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը դարձավ «Ստանդարտ-կրեդիտ» բանկի 100% բաժնետոմսերի սեփականատեր։«Ֆինանսական կազմակերպության ինտեգրումը կօգնի մեզ զարգացնել գործող վճարային ծառայությունը, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, բարելավել գնորդներին եւ վաճառողներին մատուցվող ծառայությունների որակը, մասնավորապես՝ բարելավել նրանց համար արագությունն ու հարթակի հետ փոխհաշվարկների հարմարավետությունը»,- նշվում էր ընկերության հաղորդագրության մեջ։Բակալչուկը Forbes-ին նաեւ ասել է, որ Wildberries-ը զգուշորեն է ձեւավորում գլոբալ նպատակները, բայց, չնայած դրան, ընկերությունն ունի նման նպատակներ: «Ես խոսեցի գլոբալ նպատակի մասին՝ այն պետք է լինի բարձր եւ անհասանելի: Չեմ բարձրաձայնի, բայց մոտավորապես, երեւի, հասկանալի է. մենք մեր առջեւ նոր մեծ նպատակ ենք դնում եւ կփորձենք հասնել դրան»: Նա ավելացրել է, որ Wildberries-ը չի պատրաստվում ներգրավել ներդրողների եւ IPO իրականացնել:Wildberries-ի հիմնադիրը նշել է Ռուսաստանում էլեկտրոնային առեւտրի «հախուռն աճը» եւ հավելել, որ հայրենական շուկայի պայմաններում ընկերությունները «պետք է վազեն, որպեսզի տեղում մնան»:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 6992