Հնդկաստանի ազգային վճարային կորպորացիան (NPCI) թույլատրել է Facebook-ի կազմի մեջ մտնող WhatsApp մեսենջերին գործարկել վճարային ծառայություններ միասնական վճարային ենթակառուցվածքի (UPI, Unified Payments Interface) հիման վրա։Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, վճարային ծառայությունն աշխատում է Հնդկաստանի տաս ռեգիոնալ լեզուներով, այն հասանելի կդառնա WhatsApp-ի վերջին տարբերակի Android եւ iOS համակարգերի օգտատերերի համար։ WhatsApp-ը գրեթե երկու տարի փորձարկում է վճարումները Հնդկաստանում, որը հանդիսանում է մեսենջերի համար խոշորագույն շուկաներից մեկը. NPCI-ի տվյալներով՝ մեսենջերն այստեղ օգտագործում են 400 մլն մարդ։ 12.02.2018 | 14:13 WhatsApp-ը վճարումների գործառույթ է փորձարկում UPI-ի օպերատոր հանդիսացող NPCI-ը Facebook-ին թույլատվություն է տվել գործարկել WhatsApp Pay-ը 2020թ. փետրվարին։ Այս ընթացքում համակարգն աշխատում էր սահմանափակ ռեժիմում։ Կարգավորիչը թույլատրել է ընկերությանը գործարկել վճարային ծառայությունները փուլ առ փուլ։ Սկզբնական փուլում ծառայությանը հասանելիություն կստանան 20 մլն օգտատեր եւ մի քանի գործընկեր բանկեր։ Հատկանշական է, որ NPCI-ը WhatsApp-ին վճարումների գործարկման թույլատվություն էր տվել UPI-ի ենթակառուցվածքի հիման վրա աշխատող արտաքին հավելվածների համար նոր սահմանափակումների մասին հայտարարությունից րոպեներ անց։ NPCI-ը ուզում է երաշխավորել, որ հավելվածներից ոչ մեկը չի մշակում իր ցանցի գործարքներից 30%-ից ավելին։ WhatsApp-ին այս սահմանափակումները դժվար թե վերաբերվեն, իսկ ահա Walmart-ի եւ Google-ի մոտ, որոնք համատեղ վերահսկում են այս շուկայի 80%-ը, կարող են խնդիրներ առաջանալ։ Հնդկաստանի թվային վճարումների շուկան համարվում է ամենահեռանկարայիններից մեկը։ Statista պորտալի տվյալներով՝ 2020-ի ավարտին այս հատվածում գործարքների ընդհանուր ծավալը կգերազանցի $69 մլրդ-ը, իսկ 2024-ին՝ $141 մլրդ-ը։ Credit Suisse ֆինանսական կոնգլոմերատը շատ ավելի բարձր գնահատական է տալի շուկային՝ $200 մլրդ։ Ավելին, կազմակերպությունը գտնում է, որ չորս տարվա ընթացքում այն կարող է աճել մինչեւ $1 տրլն։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 22072