WhatsApp մեսենջերը Հնդկաստանում սկսել է փորձարկել վճարումների գործառույթը, որը հնարավորություն կտա մարդկանց գումար փոխանցել WhatsApp-ի մյուս օգտատերերին՝ բացառությամբ առեւտրային հաշիվների։Ինչպես հայտնում է Тechcrunch.com կայքը, վկայակոչելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրները, ծառայությունը բետա-թեստավորման փուլում է։ Ներկայում բետա-տարբերակը հասանելի է iOS-ում եւ Android-ում, իսկ դրամական փոխանցումները գործում են միայն WhatsApp Pay դրամապանակների միջեւ։ WhatsApp-ն արդեն որոշ ժամանակ աշխատում է վճարումների ծառայության վրա, այն կօգտագործի Հնդկաստանի վճարային ազգային կորպորացիայի ստեղծած միասնական պատուհանով UPI (Unified Payments Interface) մոբայլ վճարային համակարգը, որը համակցված է մի շարք հնդկական բանկերին, ներառյալ՝ Հնդկաստանի պետական բանկը, ICICI Bank-ը, HDFC Bank-ը եւ Axis Bank-ը։ 13.11.2017 | 09:12 PayPal-ի ղեկավարը խոսել է ֆինանսական շուկայում սպասվող փոփոխությունների մասին The Economic Times-ի տվյալներով՝ ընկերությունը Հնդկաստանի կառավարության կողմից թույլտվություն էր ստացել ինտեգրվել UPI համակարգին անցյալ տարվա հուլիսին։ WhatsApp-ի վճարումների գործառույթը շատ սպասված է Հնդկաստանում՝ հավելվածն անչափ պահանջված է բնակչության տարբեր շերտերի կողմից։ Մասնավորապես, WhatsApp-ը Հնդկաստանում ունի ավելի քան 200 մլն ակտիվ օգտատեր, իսկ ամբողջ աշխարհում հավելվածի բեռնումների քանակը գերազանցել է 1 մլրդ-ը։ «2016-ին մոբայլ վճարումների ծավալը Չինաստանում կրկնապատկվել է՝ հասնելով $5 տրլն-ի՝ հիմնականում Alipay-ի եւWeChat Pay-ի շնորհիվ։ WeChat-ն ունի 963 մլն ակտիվ օգտատեր, իսկ Alipay-ը՝ 520 մլն։ Եթե Հնդկաստանը գնում է Չինաստանի ճանապարհով, ապա դա վկայում է հավելվածների վրա հիմնված վճարումների աճող ներուժի մասին։ Սմարթֆոնների ներթափանցումը Հնդկաստան արագ աճում է, իսկ երկրի Կենտրոնական բանկն ակտիվ առաջ է մղում ակնթարթային վճարումները»,- գրում է պարբերականը։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 13704