PayPal միջազգային վճարային համակարգի գլխավոր տնօրեն Դեն Շուլմանը (Dan Schulman) կարծում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ֆինանսական շուկայում տեղի կունենան ավելի շատ փոփոխություններ, քան վերջին 30 տարիներին, քանի որ այսօրվա երիտասարդ սերունդը փոխում է շատ ոլորտների, այդ թվում՝ ֆինանսական հատվածի ձեւաչափը։Ինչպես տեղեկացնում է Bits Media-ն, CNBC հեռուստաալիքի Mad Money («Խելագար փողեր») հաղորդաշարի ընթացքում Դեն Շուլմանը նշել է, որ երիտասարդ սերնդին են պատկանում 30 տարեկանը չլրացած մարդիկ, որոնց վերաբերմունքը առօրյա գործընթացներին, այդ թվում՝ վճարումներին, տարբերվում է ավագ սերնդի մոտեցումներից։ Դրա օրինակը՝ PayPal-ի նույն աստիճան վճարումների համար նախատեսված Venmo հավելվածն է։ «Այս հավելվածում օգտատերերն իրենց յուրաքանչյուր վճարման վրա թեգեր են ավելացնում։ Իրականում սա P2P (անգլ. peer-to-peer, հավասարը հավասարին-խմբ.) ծառայությունը չէ, այլ՝ սոցիալական բնույթի վճարում։ Եվ դա իրենց դուր է գալիս։ Նրանք բացում են հավելվածը, որպեսզի տեսնեն, թե ինչ են անում իրենց ընկերները»,- նշել է PayPal-ի ղեկավարը։ Դեն Շուլմանի գնահատմամբ՝ P2P վճարային բիզնեսի ծավալն այսօր կազմում է $35-40 մլրդ։ Հինգ տարի հետո նույն այս բիզնեսը կարժենա արդեն $335 մլրդ, իսկ 2020թ․ համաշխարհային թվային վճարումների ծավալը ներկայիս 3 տրիլիոնից կաճի մինչեւ 8 տրիլիոն դոլարի։ Գարնանը PayPal Europe-ը համագործակցության համաձայնագիր էր կնքել Լյուքսեմբուրգի ազգային հետազոտական հիմնադրամի (FNR) եւ Լյուքսեմբուրգի համալսարանի հետ՝ ֆինտեխ ոլորտի հարցերով զբաղվող ամբիոն (FNR PEARL) հիմնելու նպատակով։ Հինգ տարվա ընթացքում ամբիոնը համատեղ ֆինանսավորվելու է FNR-ի եւ PayPal Europe-ի կողմից։ Նախագծի նպատակն է թվային տեխնոլոգիաների հետազոտությունը եւ օգտատերերի, կարգավորիչների ու ընկերությունների միջեւ կապի ամրապնդումը։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 27844