Ներկայացնում ենք հատվածներ «Մոդուլբանկ»-ի տնօրենների խորհրդի անդամ, ֆինանսական ոլորտում գործող Angry UX դիզայն ստուդիայի հիմնադիր Կիրիլ Պարասկայի հոդվածից՝ հրապարակված Banki.ru կայքում։ Բանկերն այլեւս չեն կարող իրենց թույլ տալ մնալ «պարզապես բանկ»․ իրենք վերափոխվում են IT ընկերությունների եւ գնում են ստվեր, առաջարկում են native լուծումներ, փորձում են լինել ավելի ընկերասեր եւ սովորեցնում են։Կտամ քեզ ամեն ինչԲանկերը երկար ժամանակ զբաղվում էին ավանդական պրոդուկտների, ծառայությունների եւ բիզնես մոդելների ադապտացմամբ թվային ուղիների համար։ Հիմա եկել է digital native սցենարների եւ հարթակների ու էկոհամակարգերի պրիզմայի ներքո զարգացման ժամանակը։ Ստեղծել «թվային տիեզերք» եւ ներքաշվել դրա մեջ, դառնալ մուտքի միասնական կետ, որտեղ բավարարվում են հաճախորդի յուրաքանչյուր պահանջները՝ սա է բանկային ոլորտի առաջնորդների սեւեռուն գաղափարը։ Եվ ռազմավարությունների իրագործման կենտրոն են դառնում օնլայնը եւ սմարթֆոնները։ 2019-ի վերջին «Տինկոֆ»-ն ու ՎՏԲ-ն հայտարարեցին Ռուսաստանում առաջին սուպեր հավելվածների գործարկման մասին։ Դրանք պետք է բավարարեն ոչ միայն եւ ոչ այդքան հաճախորդների ֆինանսական պահանջները, որքան ամենօրյա կենցաղային հարցերը․ տաքսու պատվեր, բժշկի կանչ, ապրանքների գնում կամ ուղեւորությունների ընտրություն։ 11.12.2019 | 12:52 «Տինկոֆ»-ը գործարկել է առաջին սուպերհավելվածը Ռուսաստանում Մոտակա տարիներին մենք կարող ենք սմարթֆոնների վրա 2-5 հավելվածի փոխարեն ստանալ 2-5 սուպեր հավելված, որոնք այսպես թե այնպես կկրկնօրինակեն մնացած 20-30-ի տեսականին։ Կդառնամ ավելի պարզՎճարունակ սերնդի փոփոխությունը բերում է բանկերի արդիականացմանը․ ֆինանսական հավելվածներում ակտիվորեն ինտեգրում են ինտերֆեյսեր եւ հաղորդակցման սկզբունքներ սոցցանցերից եւ մեսենջերներից։Wells Fargo միջազգային բանկն ինտեգրվել է ֆեյսբուքի հետ եւ օգտագործում է վերջինիս մեսենջերները չատ բոթերի հետ միասին․օրինակ, տեղեկատվություն է տրամադրում մոտակա բանկոմատի եւ հաշվի վրա գումարի մնացորդի մասին։ Հաղորդակցման լեզվի եւ ձեւաչափի պարզեցում, չատերի եւ ստիկերների ներդրում, սոցցանցերի ծանոթ ինտերֆեյսեր․ բանկերն իրենց գործունեության պահպանողականությունը թուլացնում եմ հաղորդակցման ոչ ֆորմալ բնույթով։ Կսովորեցնեմ քեզ Ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման մասին առաջին տարին չէ, որ խոսում են։ Բանկերը ներդնում են native գործիքներ՝ հաճախորդներին ցույց տալու համար, որ կուտակելը վախենալու չէ եւ ոչ էլ ցավագին, իսկ հաշվառումն ու պլանավորումը՝ հարմարավետ է եւ օգտակար։2019թ․ նման լուծումներ հայտնվեցին, օրինակ,«Տինկոֆ»-ի ու «Ռոկետբանկ»-ի մոտ։ Դրանց էությունը կայանում է նրանում, որ մարդը չի նկատում, թե ինչպես է սկսում կուտակել, քանի որ անում է դա փոքր գումարներով․ կյանքի որակի վրա դա չի ազդում, ուստի չի ընկալվում որպես հոգեբանորեն դժվար քայլ։ Ամերիկյան Discovery Bank-ն ավելի առաջ գնաց՝ անվանելով իրեն աշխարհում առաջին վարկագծային բանկը․վերջինս խոստանում է «առողջացնել» հաճախորդների ֆինանսները։ Հավելվածում՝ Vitality Money ծրագիրն է, որը դրդում է ճիշտ ֆինանսական լուծումներ ընդունելուն․ սպառողը կարող է հետեւել ծախսերին, հաջողությունների համար ստանալ պարգեւատրումներ բանկային ծառայությունների վրա զեղչերի տեսքով։ Կխոսեմ քեզ հետ2019թ․«Տինկոֆ»-ի մոտ հայտնված «Օլեգ» ձայնային օգնականի մասին պարբերաբար պատմում են ԶԼՄ-ները։ «Օլեգն»-ն ինքնակրթվում է բաց տվյալների վրա, այդ իսկ պատճառով մեկ-մեկ կոպտում է, բայց բանկում խոստանում են, որ տարիքի հետ դա կանցնի։ 13.06.2019 | 15:06 Տինկոֆ Բանկը ներկայացրել է իր ձայնային օգնականին Թվային բանկն այլեւս բավարար չէ հաճախորդների համար՝ իրենց անհրաժեշտ է կենդանի մարդու անհատական ուղեկցություն եւ սպասարկման արագացում։ Բոթերն ու օգնականներն ուժեղացնում են անհատական բանկինգը․կրճատում են սպասման ժամանակահատվածը եւ փաստաթղթերի շրջանառությունը, արագ են լուծում խնդիրները՝ յուրաքանչյուր պահին եւ հարմար ձեւաչոփով։Այնպես որ հեռախոսներում աշխատող բանկերն ակտիվորեն կառաջարկեն հաղորդակցման նոր ձեւաչափեր եւ անցում կկատարեն գրաֆիկական ինտերֆեյսերից՝ ձայնայինի։ ԿթաքնվեմՊլաստիկ քարտերերի, մոբայլ բանկի, հեռախոսի եւ «խելացի» ժամացույցների միջեւ սահմանները ջնջվում են։ Բանկերը պարտադրված անցնում են սերվիսային մոդելի, որը չի ենթադրում հիմնական պրոդուկտի ընդգծումը. կազմակերպությունները սովորում են անտեսանելի կերպով ներկա գտնվել հաճախորդի կյանքի բոլոր ասպարեզներում։ 29.10.2019 | 14:15 Սբերբանկը «համեղ» հարթակ է գործարկել Օրինակ, FoodPlex հարթակը, որի բաժնետերերն են Սբերբանկը, Rambler Group-ը եւ մի շարք մասնավոր ներդրողներ, գործարկել է SberFood հավելվածը, որը հնարավորություն է տալիս ռեստորանում սեղան ամրագրել, կերակուր պատվիրել, հաշիվներ վճարել եւ թեյավճարներ թողնել՝ առանց մարդկանց հետ շփվելու։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 11039