Տինկոֆ Բանկը ներկայացրել է Օլեգին՝ աշխարհում առաջին ձայնային օգնականին ֆինանսների եւ lifestyle ոլորտներում։ Օլեգի առաքելությունն է՝ օգնել օգտատերերին Տինկոֆ էկոհամակարգի խնդիրների լուծման հարցում՝ հեշտացնելով նրանց կյանքը եւ դառնալով ընկեր, որը միշտ նրանց կողքին է։Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, Օլեգը 25-ից 40 տարեկան տղամարդ է, որը «կբնակվի» Տինկոֆի մոբայլ հավելվածում։ Ձայնային օգնականը կկարողանա հասկանալ եւ մեկնաբանել օգտատերերի հարցումները, տալ լրացուցիչ հարցեր, զրուցել տարբեր թեմաների շուրջ։ Օլեգը կօգնի ձայնի միջոցով կառավարել Տինկոֆ էկոհամակարգի ֆինանսական եւ lifestyle բոլոր առանցքային ծառայությունները։ 07.06.2019 | 16:25 Օլեգ Տինկովը խոսել է «Յանդեքս»-ի հետ միավորման մասին Սկզբնական փուլում Օլեգը կկարողանա կատարել դրամական փոխանցումներ Տինկոֆ Բանկի եւ Սբերբանկի հաշիվներին, սեղան ամրագրել ռեստորաններում, հերթագրել հաճախորդներին գեղեցկության սրահներում, գնել կինոյի տոմս 15% քեշբեքով, փնտրել զեղչեր ապրանքների եւ ծառայությունների վրա, զրուցել ազատ թեմաների շուրջ, խորհրդատվություն տրամադրել բանկային հարցերի եւ բաժնետոմսերի վերաբերյալ, կառավարել ֆինանսական ծառայությունները (դեբետային եւ կրեդիտային քարտերով) եւ այլն։Օլեգի հետ մոբայլ հավելվածում շփվելու համար բավական է ասել՝ «Ողջույն, Օլեգ» կամ «Լսի՛ր, Օլեգ»։ Օլեգը զրուցում է կինոյի ռուս դերասան Նիկիտա Պրոզորովսկիի ձայնով։«Օլեգը դեռ շատ երիտասարդ ձայնային օգնական է, նա դեռ շատ բան ունի սովորելու։ Նրան հետաքրքիր է ամեն նոր բանը, նա ամեն օր կատարելագործում է հաղորդակցման իր ունակությունները»,- ասված է հաղորդագրությունում։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 24049