«Տինկոֆ Բանկ»-ի հիմնադիր Օլեգ Տինկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում խոսել է «Յանդեքս» ընկերության հետ միավորման հնարավորության մասին:«Եթե գումար լիներ այդ գնումը կատարելու համար, ես ոչ մի րոպե չէի մտածի: Մյուս կողմից, մեր կապիտալիզացիան աճում է, եւ երեք տարի հետո կարելի է մտածել այդ գործարքի մասին: Այսօր մենք կարող ենք խոսել միավորման մասին: Միավորման գաղափարը շատ հետաքրքիր է, դա լավ կլիներ մեր երկրի եւ ընկերությունների համար»,- նշել է Օլեգ Տինկովը:«Նրանք այլ ճանապարհ չունեն: «Յանդեքս»-ի պես ընկերության ներսում պետք է լինի բանկ: Նրանք մի քանի տարբերակ ունեն: Առաջինը՝ ստեղծել սեփական բանկը, երկրորդը՝ միավորվել ուրիշ խաղացողի հետ, եթե ցանկանում են արդյունավետ էկոհամակարգ լինել, որն առաջին տեղում կդասի հաճախորդին»,- նշել է բանկի հիմնադիրը: 21.05.2019 | 16:56 Տինկոֆ Բանկը կզբաղվի օնլայն տուրիզմով Ինչպես գրում է Banki.ru-ն, «Տինկոֆ Բանկ»-ի եւ «Յանդեքս»-ի միավորման մասին լուրերը ծագել էին էկոհամակարգերի մասին քննարկման ժամանակ:«Չինական էկոհամակարգերի ամբողջ հաջողությունն այն է, որ յուրաքանչյուրի ներսում կա բանկ: Մարդը չի կարող օգտվել տարբեր տեսակի ծառայություններից՝ չվճարելով դրա դիմաց գումար: Բնական է, որ էկոհամակարգում պետք է բանկ լինի: Մենք հարց ունենք «Յանդեքս»-ին. իրենք «Տինկո՞ֆ Բանկ»-ի, թե՞ «Սբերբանկ»-ի հետ են»,- ասել է Օլեգ Տինկովը:«Յանդեքս»-ի ղեկավար Արկադի Վոլոժը, մեկնաբանելով Օլեգ Տինկովի խոսքը, նշել է, որ իրենք դիտարկում են զարգացման տարբեր ճանապարհներ: «Այդպիսի խոսակցություններ մեր ընկերությունում ամեն օր են լինում»,- հավելել է Արկադի Վոլոժը: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 22992