Տինկոֆ Բանկը կզբաղվի օնլայն տուրիզմով
21.05.2019 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://cashback2you.r

Ինչպես գրում է «Կոմերսանտը», գործակալությունն արդեն միացել է ամրագրման բոլոր խոշոր համակարգերին, իսկ «Տինկոֆ ճանապարհորդություններ»-ի ավիատոմսերը հասանելի են Aviasales-ում եւ այլ որոնողական համակարգերում:
Բանկի ներկայացուցչի փոխանցմամբ՝ նախագծում ներդրվել է շուրջ $2 մլն: Միջոցներն ուղղվել են աշխատակիցների աշխատավարձերին, ինչպես նաեւ արտաքին ծրագրային ապահովման ձեռքբերմանը եւ սեփականի մշակմանը:
Տինկոֆ Բանկը տուրիստական ուղղությունը զարգացնում է 2018-ի ապրիլից: Ի սկզբանե ընկերությունն աշխատում էր white label տեխնոլոգիայի սկզբունքով՝ վաճառելով այլ գործակալների ավիատոմսերը:
Այսօրվա դրությամբ «Տինկոֆ ճանապարհորդություններ»-ի միջոցով սպառվում է ամսական 70-80 հազ. տոմս, որի կեսը գնում են բանկի հաճախորդները: Նոր ծառայությանը բանկը մտադիր է ավելացնել նաեւ միջքաղաքային ավտոբուսների, աէրոէքսպրեսների եւ տրանսֆերների համար նախատեսված տոմսերի վաճառքը: Դրանք կինտեգրվեն բանկի մոբայլ հավելվածում:
Փորձագետների կարծիքով՝ ավիատոմսերի վաճառքի բիզնեսի եկամտաբերությունը գնահատվում է 1-3%: Սակայն տոմսերի վաճառքից շահույթ ստանալը Տինկոֆ Բանկի համար ինքնանպատակ չէ՝ դա կարող է նոր հաճախորդների ներգրավման ուղի հանդիսանալ, բացի այդ, նոր ծառայությունը կավելացնի հետաքրքրությունը բանկի բրենդային քարտերի նկատմամբ:
Տինկոֆ Բանկի նախագիծը բոլորին հասանելի առաջին ռուսաստանյան օնլայն գործակալությունն է, որը բանկն ինքնուրույն է ստեղծել: Այսօր white label տեխնոլոգիայով տուրիստական նախագծեր են զարգացնում Ալֆա-Բանկն ու Սբերբանկը:
Պարբերականի տվյալներով՝ Սբերբանկը եւս մտադրություն ունի ինքնուրույն աշխատելու այս հատվածում, իսկ Ալֆա-Բանկը մտադիր է շարունակել աշխատանքը արտաքին օնլայն գործակալությունների հետ:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: