«Տինկոֆ»-ը սուպեր համակարգիչ է ստեղծել

08.04.2019 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Տինկոֆ» #սուպեր համակարգիչ
«Տինկոֆ» խումբը ստեղծել է սեփական սուպեր համակարգիչը՝ AI First ռազմավարության եւ արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման հարթակի զարգացման շրջանակում:

Ինչպես հաղորդում է «Տինկոֆ»-ի մամուլի կենտրոնը, «Կոլմոգորով» սուպեր համակարգիչը, որը կրում է ռուս հայտնի մաթեմատիկոս Անդրեյ Կոլմոգորովի անունը, նախատեսված է մոդելների արագ ուսուցման համար՝ տվյալների մեծ ծավալների հիման վրա, որոնք կուտակել է «Տինկոֆ»-ն իր գործունեության 13 տարիների ընթացքում:

«Կոլմոգորով»-ը հնարավորություն կտա շատ ավելի արագ լուծել մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության հետ կապված հետեւյալ խնդիրները.

- բանավոր խոսքի ճանաչման, վերջինիս սինթեզի եւ բնական լեզվի մշակման համար նեյրոցանցային մոդելների բաշխված ուսուցում,
- մեքենայական ուսուցման դասական մոդելների ուսուցում՝ սքորինգի, ներգրավման խնդիրների եւ պրեդիկտիվ վերլուծության համար (տվյալների վերլուծություն, որը կենտրոնանում է օբյեկտի եւ սուբյեկտի ապագա վարքի կանխատեսման վրա՝ օպտիմալ լուծումներ կայացնելու նպատակով - խմբ.):


««Կոլմոգորով» կլաստերի շնորհիվ նեյրոցանցերի ուսուցման խնդիրները կատարվում են հարյուրապատիկ անգամ արագ. օրինակ, ելքային զանգերի խնդրի օպտիմիլիզացման համար մենք մեկ օրում վերաուսուցանել ենք մոդելի, որը կանխատեսում է ֆինանսական պրոդուկտների վաճառքի հավանականությունը՝ 13 տարվա ընթացքում կուտակված տվյալների բոլոր ծավալի հիման վրա: Մեր հաշվարկներով՝ մոդելի վերաուսուցումն ավանդական ճանապարհով կտեւեր շուրջ 6 ամիս: Կլաստերի կիրառումը հնարավորություն է տալիս բիզնեսին ավելի արագ եւ արդյունավետ ստուգել վարկածները, բարելավել ծառայությունները եւ շուկա դուրս բերել նոր պրոդուկտներ»,- ասված է հաղորդագրությունում:  

Ինչպես նշել է «Տինկոֆ» խմբի ՏՏ գծով տնօրեն Վյաչեսլավ Ցիգանովը, այս հարթակը ստեղծվել է AI First ռազմավարության շրջանակում, համաձայն որի՝ իրենց կողմից շուկայում գործարկվող բոլոր պրոդուկտները ներառում են ներկառուցված արհեստական բանականություն: «Հարթակի նպատակն է՝ զարգացնել տվյալների հետ աշխատանքի մշակույթը, իջեցնել այս ոլորտ մեր թիմերի մուտքի շեմը եւ մեքենայական ուսուցումը հասանելի դարձնել «Տինկոֆ»-ի յուրաքանչյուր վերլուծաբանի եւ մշակողի համար»:

«Տինկոֆ»-ի սուպեր համակարգիչը 8-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանում TOP 50 սուպեր համակարգիչների վարկանիշում, որն ամենաբարձր տեղն է հայտ ներկայացրած առեւտրային ընկերությունների շրջանում: Համաձայն վարկանիշի՝ «Կոլմոգորով»-ը դարձել է ամենաարդյունավետ համակարգը ֆինանսական հատվածում:   

Ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ տասը սերվերների եւ հարակից սարքավորումների վրա «Տինկոֆ»-ը ծախսել է շուրջ $1մլն:

«Տինկոֆ» խմբի մեջ են մտնում «Տինկոֆ Բանկը», «Տինկոֆ մոբայլ» վիրտուալ օպերատորը, «Տինկոֆ ապահովագրությունը» եւ «Տինկոֆ մշակումների կենտրոնը»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 23374
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW