2019թ. «Տինկոֆ Բանկ»-ը նախատեսում է «ձերբազատվել» իր անվանման «բանկ» բառից:Ինչպես հաղորդում է Banki.ru-ն, այս մասին ասել է բանկի հիմնադիր Օլեգ Տինկովը՝ դեկտեմբերի 6-ին կայացած կորպորատիվ երեկոյի ժամանակ: «Ես չեմ սիրում «բանկ» բառը, այն այսօր շատ հաճախ է հնչում: Իրականում մենք ոչ մի բանկ էլ չենք, մենք օնլայն ընկերություն ենք եւ մրցակցում ենք այնպիսի էկոհամակարգերի հետ, ինչպիսիք են «Յանդեքս»-ը, Mail.Ru-ն, Amazon-ը եւ այլն: Առաջին հերթին, մենք օնլայն IT ընկերություն ենք»,- ասել է Օլեգ Տինկովը: 21.12.2017 | 17:41 Գերման Գրեֆը չի սիրում բանկերը, իսկ քարտերը նախնադար է համարում Նրա խոսքով՝ 3-4 տարի հետո «Տինկոֆ Բանկ»-ը նախատեսում է դառնալ երկրորդ ֆինանսական էկոհամակարգը Ռուսաստանում՝ Սբերբանկից հետո: «Հասկանալի է, որ մենք չենք կարող մրցակցել Սբերբանկի հետ, դա հնարավոր չէ, սակայն մենք ցանկանում են լինել երկրորդը եւ դա շատ լավ է. Սբերբանկը մենաշնորհատեր է, եւ մենք չենք կարող ոտնձգություն կատարել նրա դեմ»,- ասել է բանկիրը:«Մեր նպատակը պարզ է, եւ, կարծում եմ, որ 3-4 տարի հետո մենք կհասնենք դրան: Մենք ցանկանում ենք 20 մլն հաճախորդ ունենալ, այժմ 8 մլն է: Մենք ցանկանում ենք $1 մլրդ մաքուր շահույթ ունենալ, իսկ այս տարի $400 մլն զուտ շահույթ կարձանագրենք»,- հավաստիացրել է Օլեգ Տինկովը:Երեկոյի ժամանակ հայտնի է դարձել, որ «Տինկոֆ Բանկ»-ը մշակել է սեփական ձայնային օգնականը, որը պաշտոնապես կներկայացվի մոտ օրերս: «Օլեգ» անունը կրող ձայնային օգնականը կաջակցի օգտատերերին ֆինանսական եւ առօրյա խնդիրներ լուծելիս, օրինակ՝ կօգնի կատարել դրամական փոխանցումներ կամ սեղան ամրագրել ռեստորանում: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 33801