Սբերբանկը «համեղ» հարթակ է գործարկել
29.10.2019 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ amic.ru

Ինչպես հաղորդում է «Վեդոմոստին»-ն, SberFood հավելվածը հնարավորություն կտա օգտատիրոջն ուսումնասիրել ռեստորանի մասին հետադարձ կարծիքներն ու արձագանքները, ամրագրել սեղաններ, ուտելիքի եւ խմիչքի նախապատվերներ կատարել, վճարել եւ կիսել հաշիվները, թողնել թեյավճարներ:
Հավելվածը նաեւ հասանելիություն կապահովի սրճարանների եւ ռեստորանների ակցիաներին եւ հավատարմության ծրագրերին:
Հարթակում ներկայացված է 50 000 ռեստորան, որոնցից 10 000-ը՝ սեղանի հեռահար ամրագրելու հնարավորությամբ, 2 000-ը՝ բոնուսներով, 400-ը՝ առանց սպասելու, թեյավճարների եւ կիսովի կտրոնի վճարելու, 100-ը՝ ուտելիքի եւ խմիչքների նախապես պատվիրելու հնարավորությամբ:
Ակնկալվում է, որ հարթակը կբարձրացնի ռեստորանների շրջանառությունը եւ կտրամադրի լրացուցիչ բազմամիլիոն լսարան ներգրավելու հնարավորություն: Իսկ ռեստորանների եւ սրճարանների հյուրերը կստանան առավելություններ, որոնք հասանելի են միայն SberFood-ի օգտատերերին, օրինակ՝ բոնուսներ այցելության համար, որոնցով հնարավոր կլինի վճարել հետագա պատվերների դիմաց, ինչպես նաեւ զեղչեր եւ ակցիաներ:
«Նոր հարթակի գործարկումը կարեւորագույն փուլ է Rambler Group-ի եւ Սբերբանկի համատեղ նախագծի զարգացման համար: Մեկ հավելվածում միավորելով լավագույն ռեստորաններ ընտրելու, դրանցում սեղաններ ամրագրելու, վճարելու, չսպասելով մինչեւ մատուցողը կբերի հաշիվը եւ անկանխիկ թեյավճար թողնելու հնարավորությունը՝ հաճախորդներին ընձեռվում է ծառայության եւ հարմարավետության նոր մակարդակ»,- Rambler Group-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Աբրահամյանի խոսքն է մեջբերում Սբերբանկի մամուլի կենտրոնը:
Սբերբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Լեւ Խասիսի խոսքով էլ՝ հասարակական սնունդի շրջանառությունը Ռուսաստանում գերազանցում է 1 տրլն ռուբլին, եւ SberFood հարթակը կդառնա էկոհամակարգի հիմնարար նախագծերից մեկը՝ հնարավորություն տալով ձեւավորել ոլորտում սպառման նոր չափանիշ:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: