Բանկերը կզբաղվեն թեյավճարներով
03.10.2019 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.iphones.ru

Անձնակազմի արտահոսքը կանխելու նպատակով ռեստորանների տերերը ստիպված են մշակել տեխնոլոգիական լուծումներ, որոնք թույլ կտան այցելուներին փոխանցել թեյավճարը բանկային քարտի միջոցով:
Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, ռեստորանային բիզնեսի «գորշ» համարվող այս հատված են փորձում մուտք գործել Սբերբանկը, Русский стандарт եւ «Տինկոֆ» բանկերը:
Մասնավորապես, այս աշնանը «Շոկոլադնիցա» սրճարանների ցանցը Русский стандарт բանկի հետ կփորձարկի էլեկտրոնային թեյավճարների համակարգը: Բանկում հաստատել են այս տեղեկատվությունը՝ նշելով, որ մինչեւ 2019թ. վերջը մատուցողին թեյավճար տրամադրելու հնարավորությունից կարող են օգտվել Visa քարտապանները:
Թեյավճարների տրամադրման սեփական ծառայությունն է զարգացնում նաեւ Սբերբանկը. բանկին պատկանող «Ֆուդպլեքսը» (ռեստորանների համար միասնական թվային հարթակ –խմբ.) մշակել է Plazius հատուկ հավելվածը: Սբերբանկի ծառայությունը հասանելի կլինի վճարային յուրաքանչյուր համակարգի օգտատերերին:
Բացի դրանից, սեփական տեխնոլոգիական լուծումն են պատրաստում նաեւ «Տինկոֆ Բանկում»:
Փորձագետները նշում են, որ կանխիկից հրաժարվելուն զուգահեռ՝ նվազում է թեյավճարների քանակը: Որոշ գործատուներ թեյավճարներներին պաշտոնական կարգավիճակ են տալիս՝ վճարումն իրականացնում են իրենց դրամարկղի միջոցով, սակայն այդ դեպքում ընթացակարգը շատ է բարդանում, քանի որ ռեստորանները ստիպված են լինում հարկեր վճարել:
Русский стандарт բանկում պարզաբանում են, որ թեյավճարները չեն հարկվում. հաճախորդի եւ մատուցողի միջեւ նվիրատվության պայմանագիր է կնքվում, իսկ նման ծառայություններն ազատում են հաշվապահությանը գործընթացին մասնակցելուց, եթե ռեստորանը որոշում է ընդունում թեյավճարներն անկանխիկ դարձնելու մասին:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: