«Տինկոֆ»-ը հայտարարել է Ռուսաստանում առաջին սուպերհավելվածի (superapp) գործարկման մասին, որը կլուծի մարդու գրեթե բոլոր խնդիրները ֆինանսների, ժամանցի եւ լայֆսթայլի ոլորտներում: Ինչպես հաղորդում է «Տինկոֆ»-ի մամուլի կենտրոնը, զարգացման հետ մեկտեղ սուպերհավելվածը կմիավորի միանգամից հարյուրավոր գործառույթներ, պրոդուկտներ ու ծառայություններ «Տինկոֆ»-ից եւ նրա գործընկերներից՝ ռուսաստանյան առաջատար ընկերություններից: Այն կկառուցվի «Տինկոֆ» էկոհամակարգի հիման վրա եւ էապես կընդլայնի վերջինիս հնարավորությունները. 2023թ. սկզբին էկոհամակարգը կմիավորի ավելի քան 20 մլն մարդ (այսօր՝ 10 մլն հաճախորդ):««Տինկոֆ» սուպերհավելվածը «Տինկոֆ» մոբայլ հավելվածի զարգացման հաջորդ փուլն է: Այն այսօր արդեն միավորում է դասական օնլայն բանկինգ եւ ֆինանսական այլ ծառայություններ, ինչպես նաեւ «Տինկոֆ» լայֆսթայլ ծառայություններ կյանքի տարբեր ասպարեզներում»,- նշված է հաղորդագրությունում: 08.04.2019 | 09:44 «Տինկոֆ»-ը սուպեր համակարգիչ է ստեղծել «Տինկոֆ» սուպերափի առանցքային տարրը կլինի սեփական մարկետփլեյսը. փաստացի, այն կդառնա մինի հավելվածների խանութ սուպերհավելվածի ներսում:«Ի տարբերություն ռուսաստանյան այլ էկոհամակարգերի՝ մենք որոշել ենք շարժվել սեփական ճանապարհով. ոչ թե զանգվածաբար գնել շուկայում եղած բիզնեսները, այլ ներգրավել մեր սուպերափում լավագույն խաղացողներին՝ «կշահեն բոլորը» սկզբունքով»,- նշել է «Տինկոֆ»-ի ավագ փոխնախագահ Արտյոմ Յամանովը:Սուպերհավելվածի առաջին տարբերակում կհայտնվի միանգամից չորս նոր ուղղություն՝ «Առողջություն», «Գեղեցկություն», «Քվեստեր» եւ «Մաքրություն»: «Տինկոֆ»-ի հաճախորդներն անմիջապես հավելվածում կկարողանան գրանցվել բժիշկի մոտ (Ռուսաստանի տարբեր քաղաքների մասնավոր եւ պետական բուժհաստատություններում), գեղեցկության սրահներում, պատվիրել քվեստներ կամ մաքրման ծառայություններ: Մինչեւ 2019-ի վերջ կհայտնվեն նաեւ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են «Ծաղիկներ» եւ «Կոսմետիկա», որոնց օգնությամբ հնարավոր կլինի ծաղիկի առաքում պատվիրել եւ գնել կոսմետիկ ապրանքներ: 24.06.2019 | 09:51 Տինկոֆ Բանկում արգելել են օգտագործել «բանկ» բառը «Տինկոֆ» սուպերհավելվածն անհատականացված կլինի: Արտյոմ Յամանովի խոսքով՝ արհեստական բանականությունը կկանխատեսի, օրինակ, ինչ պահանջարկ ունի մարդը հենց այս պահին՝ կախված տեղից, ժամանակից, վերջին գործարքներից եւ տասնյակ այլ գործոններից, եւ ինքն անմիջապես կառաջարկի տարբերակներ, թե ինչպես բավարարել այդ պահանջարկը՝ կանխելով հաճախորդի գործողությունները եւ տնտեսելով վերջինիս ժամանակը: Սուպերհավելվածի բոլոր ծառայությունները հնարավոր կլինի կառավարել Օլեգ ձայնային օգնականի միջոցով, որը կդառնա օգտատիրոջ համար լիիրավ անհատական ֆինանսական կոնսիերժ: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 21430