Տինկոֆ Բանկի վարչության նախագահ Օլիվեր Խյուզը նամակով դիմել է բանկի աշխատակիցներին՝ խնդրելով չանվանել իրենց աշխատավայրը բանկ:«Գործընկերների հետ անձնական խոսակցություններում, ներքին շնորհանդեսների կամ ավելի վատ՝ արտաքին միջոցառումների ժամանակ ես հաճախ եմ լսում «մեր բանկում» արտահայտությունը: Դա ճիշտ չէ, մենք ոչ միայն բանկ ենք, այլեւ շատ ավելին ենք արագ աճող հզոր էկոհամակարգում, եւ վաղուց էր պետք ձերբազատվել այդ հետամնաց հասկացությունից»,- Օլիվեր Խյուզի խոսքն է մեջբերում «Վեդոմոստի»-ն: 13.06.2019 | 15:06 Տինկոֆ Բանկը ներկայացրել է իր ձայնային օգնականին Խյուզն առաջարկել է «բանկ»-ի փոխարեն օգտագործել «Տինկոֆ» կամ «Տինկոֆ խումբ» անվանումները: Ըստ նրա՝ դրա համար կա երկու պատճառ: Առաջին հերթին, «Տինկոֆ» բրենդի ներքո բանկից բացի աշխատում են այլ ընկերություններ՝ մոբայլ օպերատորից մինչեւ տոմսերի վաճառքի ծառայություն, ուստի օգտագործել «բանկ» բառը հարգալից չէ այն գործընկերների նկատմամբ, որոնք աշխատում են խմբի այլ ընկերություններում: Եվ երկրորդ, «բանկ» բառն ունի «բացասական կոնոտացիաներ եւ մենք փորձում ենք ձերբազատվել դրանից»: Տինկոֆի ներկայացուցիչը մեկնաբանել է բացասական կոնոտացիաներին վերաբերող Խյուզի խոսքը՝ նշելով, որ վերջինս չի ասել թե «բանկը» վատ բառ է, պարզապես նա նկատի ուներ, որ «այն ոչ այդքան բարեկիրթ է հնչում խմբի համատեքստում»:Ինչպես կարծում է McKinsey-ի գործընկեր Սերգեյ Կրիլովը, լեզվի փոփոխությունը, որն օգտագործում են աշխատակիցները, կորպորատիվ մշակույթի հզոր գործիքներից է: Բանկերի, հեռահաղորդակցման ընկերությունների եւ մանրածախ առեւտրի միջեւ սահմանները ջնջվում են: Շատ բանկեր կարծում են, որ իրենք պետք է դառնան շատ ավելին, քան պարզապես բանկ, որպեսզի պահանջված լինեն հաճախորդների կողմից:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 20045