Mastercard-ն անկանխիկ թեյավճարների ծառայություն է գործարկել Ռուսաստանում

28.07.2020 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Mastercard #անկանխիկ թեյավճարներ
Mastercard վճարային համակարգը Etiquette հարթակի հետ համատեղ Ռուսաստանում գործարկել է անկանխիկ թեյավճարների ծառայություն, հաղորդում է Plusworld.ru-ն։

Թողնել անկանխիկ թեյավճարներ կարելի է արագ, հեշտ ու անվտանգ, եւ դրանք վայրկյանական ու հասցեական ուղղվում են մատուցողի քարտին։ Անկանխիկ թեյավճարների հիմքում՝ Mastercard Transfer HUB հատուկ խելացի հարթակն է, որի օգնությամբ Ռուսաստանում արդեն իրագործվել են դրամական փոխանցումների մի շարք նախագծեր։ Որպես էկվայեր հանդես է գալիս Money.mail.ru-ն։

Անկանխիկ թեյավճար կատարելու համար ռեստորանի այցելուին բակական է սեփական սմարթֆոնով «կարդալ» մատուցողի մոտ եղած NFC տարբերանիշը կամ QR կոդը։ Այնուհետեւ իր սմարթֆոնի վրա ծառայության կայքում հաճախորդը կարող է գնահատել սպասարկումը, թողնել մեկնաբանություններ եւ նշել թեյավճարի գումարը։



Մուծել թեյավճարը կարելի է յուրաքանչյուր բանկային քարտով, ինչպես նաեւ Apple Pay կամ Google Pay մոբայլ դրամապանակների միջոցով։ Որեւէ հավելված ներբեռնելու անհրաժեշտություն չկա՝ ծառայությունն աշխատում է բրաուզերում։

Ռեստորանի աշխատակիցներին բավական է ստեղծել հաշվառման գրառում Etiquette-ում, աշխատավայրը փոխելու կամ նոր քարտ թողարկելու դեպքում պետք չէ ամեն անգամ թարմացնել սեփական տվյալները՝ շարունակելու համար ստանալ թեյավճարները։

Հարթակում կարող են գրանցվել մատուցողները, խոհարարները, մենեջերները եւ ստանալ էլեկտրոնային թեյավճարներ առաջատար միջազգային վճարային համակարգերի քարտերին, որոնք թողարկվել են յուրաքանչյուր ռուսաստանյան բանկի կողմից։

Թեյավճարն ուղարկելուց հետո այն մինչեւ մեկ րոպե ժամանակահատվածում մուտքագրվում է քարտին, որը կապված է օգտահաշվին։ Mastercard քարտապանների համար միջնորդավճարը կարող է կազմել մինչեւ 2,5%։    

«Ռեստորանները վաղուց դարձել են մեր ապրելակերպի անբաժան մասը։ Աջակցել հաստատությունների թիմերին եւ շնորհակալություն հայտնել իրենց լավ աշխատանքի համար՝ յուրաքանչյուր ճաշկերույթի կամ ընթրիքի պարտադիր մասն է, իսկ թեյավճարների հարմար հարթակը հանդիսանում է կարեւոր եւ անհրաժեշտ լուծում, որը միայն կլավացնի սպասարկումը։ Համավարակից հետո մենք սկսել ենք ավելի շատ գնահատել ժամանակը, ուստի Etiquette-ը կօգնի առավելագույն հաճույք ստանալ ռեստորաններում անցկացրած յուրաքանչյուր րոպեից, իսկ Mastercard տեխնոլոգիաների շնորհիվ բոլոր փոխանցումները կկատարվեն անվտանգ ու արագ»,- նշել է Etiquette հարթակի հիմնադիր Սերգեյ Կարսլյանը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9835
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW