Սբերբանկն ու SberCloud-ը (Սբերբանկ խմբի ամպային հարթակը) ներկայացրել են ամենահզոր ռուսաստանյան սուպեր համակարգիչը, որը ստացել է Christofari անվանումը՝ ի պատիվ Ռուսաստանի խնայդրամարկղերի առաջին հաճախորդ Նիկոլայ Կրիստոֆարիի: Ինչպես հաղորդում է Սբերբանկի մամուլի կենտրոնը, սուպեր համակարգչի ռեսուրսները հասանելի կլինեն SberCloud ամպային ծառայության օգտատերերին: Ամպում սուպեր համակարգչի ռեսուրսների տրամադրումը հնարավորություն կտա հնարավորինս հարմար եւ արագ մշակել ու օգտագործել արհեստական բանականության ալգորիթմները: «Christofari սուպեր համակարգչի կառուցվածքն ու հաշվարկային հզորությունները հնարավորություն են տալիս ռեկորդային ժամկետում լուծել մոդելների ուսուցման խնդիրները՝ հիմնված նեյրոնային խոր ցանցերի վրա: Սուպեր համակարգչի ռեսուրսների օգտագործումը կբարձրացնի խնդիրների լուծման արդյունավետությունը բնագավառների լայն ասպարեզում, օրինակ՝ բնական լեզվի մշակում, համակարգչային տեսողություն, ավտոմատացված որոշումների ընդունում, ռիսկերի գնահատում եւ կառավարում, զեղծարարության հայտնաբերում, ձայնային օգնականների եւ չատ բոթերի ստեղծում եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում: 08.04.2019 | 09:44 «Տինկոֆ»-ը սուպեր համակարգիչ է ստեղծել Սուպեր համակարգիչը կարող է օգտագործվել տնտեսության տարբեր ոլորտներում աշխատող գիտահետազոտական, առեւտրային եւ պետական կազմակերպությունների համար, ինչպիսիք են նավթագազային ոլորտը, բանկային եւ հեռահաղորդակցության բնագավառները, մանրածախ առեւտուրը, քիմիան, բժշկությունը եւ այլն: «Բիզնեսի, պետության, գիտական կազմակերպությունների շրջանում սուպեր համակարգչի բարձր արտադրողական հաշվարկային հզորությունների պահանջարկ կա՝ արհեստական բանականության ալգորիթմերի հետ աշխատելու համար: Ամպը դարձնում է դրանք հասանելի ընկերություններին՝ անկախ իրենց չափսից. անգամ փոքր ստարտափը խոշորագույն կորպորացիայի հետ հավասար կկարողանա ստանալ հսկայական հաշվարկային հզորություններ, եւ դրա համար չի պահանջվում ստեղծել կամ աճեցնել սեփական ՏՏ ենթակառուցվածքը եւ վարձել սպասարկող մասնագետների: Երկրորդ առանցքային արժեքը Ռուսաստանում մոդելների ուսուցման ռեկորդային արագությունն է»,- նշել է գործադիր փոխնախագահ, «Տեխնոլոգիաներ» ստորաբաժանման ղեկավար Դավիթ Ռաֆալովսկին: Սուպեր համակարգիչը մշակվել է SberCloud ընկերության կողմից՝ NVIDIA ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հետ համատեղ: Սուպեր համակարգչի հզորությունները հասանելի կլինեն հաճախորդներին 2019թ. դեկտեմբերի 12-ից: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 16148