Սբերբանկն ու Տինկոֆ Բանկը համատեղ ծառայություն են փորձարկում
13.07.2018 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ vedomosti.ru

Ինչպես գրում է «Վեդոմոստի»-ն, ներկայում ինչպես Սբերբանկը, այնպես էլ Տինկոֆ Բանկն ունեն հեռախոսահամարի միջոցով քարտից քարտ փոխանցում կատարելու հնարավորություն, սակայն այս ճանապարհով գումարներ կարելի է փոխանցել միայն տվյալ բանկի ներսում: Տինկոֆ Բանկը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին գումար ուղարկել նաեւ այլ բանկեր՝ մուտքագրելով միայն ստացողի հեռախոսահամարը: Սակայն գումարը չի հաշվեգրվում ավտոմատ կերպով. ստացողին ուղարկվում է SMS-հաղորդագրություն ակտիվ հղումով, որով անցնելով նա պետք է մուտքագրի իր քարտի համարը:
«Տինկոֆ Բանկը վաղուց էր ցանկանում մուտք գործել Սբերբանկի փոխանցումների համակարգ, որն այդ սեգմենտում հանդիսանում է գլխավոր խաղացող. նախորդ տարի ռուսաստանցիների կատարած բոլոր փոխանցումների գումարի մոտ 65%-ը բաժին է ընկել այդ բանկի քարտերով իրականացված փոխանցումներին: Իսկ 2017թ. վերջին Սբերբանկի գործող դեբետային քարտերի քանակը հասել է 102,4 մլն-ի»,- գրում է պարբերականը:
Ինչպես նշել է ՌԴ Ազգային վճարային ասոցիացիայի տնօրեն Մարիա Միխայլովան, հեռախոսահամարով փոխանցումները «ամենաթրենդայինն» են, եւ շատ բանկեր են միմյանց հետ բանակցել այդ հարցի շուրջ: Ապրիլին բջջայինով քարտից քարտ փոխանցումների ծառայություն էր գործարկել Mastercard-ը, նման համակարգ ստեղծելու ծրագրերի մասին հայտարարել էր նաեւ Visa-ն:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: