Visa եւ Mastercard. ՌԴ-ում հեռախոսի համարով քարտից քարտ գումար կփոխանցեն
10.04.2018 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://simantap.com

Ինչպես գրում է «Վեդոմոստի»-ն, վկայակոչելով սեփական աղբյուրները, համակարգերից յուրաքանչյուրը ստեղծում է սեփական ծառայությունը, սակայն դրանք գործելու են նույն սկզբունքով. քարտը թողարկած բանկը հաճախորդի հեռախոսահամարը եւ դրան կցված քարտի համարը փոխանցում է հատուկ պահոց:
Փոխանցում կատարելու համար ուղարկողին բավարար է միայն մուտքագրել ստացողի բջջային հեռախոսահամարը, ապա համակարգն ինքնուրույն տրամադրում է քարտի համարը: Ինչպես Visa-ի, այնպես էլ Mastercard-ի պահոց կարելի է փոխանցել հեռախոսահամարները, որոնք կցված են ցանկացած վճարային համակարգի քարտերին:
«Այսօր մի շարք բանկեր առաջարկում են իրենց հաճախորդներին հեռախոսահամարների միջոցով փոխանցումներ կատարել, իսկ օգտատերերի թվով ամենամեծ ծառայությունը «Սբերբանկ օնլայն»-ն է: Սակայն այդպիսի փոխանցումներ հնարավոր են միայն նույն բանկի հաճախորդների միջեւ, այդ իսկ պատճառով Visa-ի եւ Mastercard-ի ծառայությունները հնարավորություն կտան փոխանցումներ կատարել բոլոր այն բանկերի քարտերի միջեւ, որոնք կմիանան ծառայությանը:
Աշնանը նմանատիպ ծառայություն է պատրաստվում գործարկել «Միր» վճարային համակարգը»,- գրում է պարբերականը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: