Mastercard-ը Ռուսաստանում գործարկել է հեռախոսահամարի միջոցով այլ բանկերի ցանկացած քարտի գումարներ փոխանցելու ծառայությունը:Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, առաջինը հարթակին միացել է Ռայֆայզենբանկը: Նշվում է, որ փոխանցումը կարելի է կատարել հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի, ինչպես նաեւ «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասսնիկի» սոցցանցերի միջոցով:Գումարն անկանխիկ կարելի է փոխանցել ռուսաստանյան բանկերի թողարկած Mastercard/Maestro եւ Visa քարտերից/ին: Նախագծում Mastercard-ի տեխնոլոգիական գործընկերն է Mail.ru Group-ը: ՏՏ ընկերությունը վճարային համակարգի համար մշակել է հարթակ ռուսաստանյան ծրագրային ապահովման՝ տվյալների բազայի կառավարման Tarantool համակարգի եւ Mail.Ru Cloud Solutions ամպային ենթակառուցվածքի հիման վրա:Mail.ru Group-ի հաղորդագրության համաձայն՝ հարթակը թույլ է տալիս «անվտանգ երկկողմանի ճանապարհով փոխանակել օգտատերերի բանկային քարտերի եւ նույնականացուցիչների վերաբերյալ տեղեկատվությունը՝ բջջային հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի կամ սոցցանցերում օգտահաշվի տեսքով»:Հեռախոսահամարով այլ բանկերի դեբետային քարտերից փոխանցումն անվճար է, Ռայֆայզենբանկի քարտերից փոխանցման համար գանձվելու է միջնորդավճար: 10.04.2018 | 11:51 Visa եւ Mastercard. ՌԴ-ում հեռախոսի համարով քարտից քարտ գումար կփոխանցեն Ավելի վաղ Banks.am-ը հայտնել էր, որ Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը պատրաստվում են Ռուսաստանում գործարկել քարտից քարտ փոխանցումների ծառայությունը, որից օգտվելու համար բավարար կլինի մուտքագրել գումար ստացողի հեռախոսահամարը:Մասնավորապես, նշվում էր, որ համակարգերից յուրաքանչյուրը ստեղծում է սեփական ծառայությունը, սակայն դրանք գործելու են նույն սկզբունքով. քարտը թողարկած բանկը հաճախորդի հեռախոսահամարը եւ դրան կցված քարտի համարը փոխանցում է հատուկ պահոց:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 17020