Արմսվիսբանկին շնորհվել է ԱՀԸ պարտատոմսերի 10-րդ թողարկման շուկա ստեղծողի կարգավիճակ

26.05.2014 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Մայիսի 19-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2007թ. սեպտեմբերից, շնորհել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի 10-րդ թողարկման (NMCCB2A) շուկա ստեղծողի կարգավիճակ:

Այս մասին հաղորդում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լրատվական ծառայությունը:

Որպես շուկա ստեղծող` Արմսվիսբանկը կապահովի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը: Արմսվիսբանկը շուկա ստեղծողի գործառույթներ է իրականացնում նաեւ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի (AHEK) համար, որոնք ցուցակված են Բոսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում:

Նշենք, որ մայիսի 15-ին Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, 100 000 դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի  10% եկամտաբերությամբ պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկվելով հիմնական Abond ցուցակում, ինչպես նաեւ թույլատրվել են հասցեական եւ ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Դիտում՝ 4439
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW