Կոնվերս Բանկն ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը

29.07.2021 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմսեր
Կոնվերս Բանկը սահմանված ժամկետից 2 ամիս շուտ, ամբողջ ծավալով ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի 12-րդ եւ 13-րդ տեղաբաշխումները:

Առաջին անգամ պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացվել նաեւ Converse Mobile հավելվածի միջոցով:

Տեղաբաշխվել է 3 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսեր: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարումը՝ կիսամյակային, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը սահմանվել է համապատասխանաբար 9,75 % եւ 5,25%:

Բանկը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ տեղաբաշխված պարտատոմսերը կորպորատիվ պարտատոմսերի ABond հարթակում ցուցակելու համար:

Ներկայումս Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում են Կոնվերս Բանկի 2 մլրդ ՀՀ դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար ծավալով երկուական տրանշերով պարտատոմսեր:

2021 թվականին բանկը նախատեսում է կորպորատիվ պարտատոմսերի եւս երկու տրանշի տեղաբաշխում:

Կոնվերս Բանկը համապարփակ բանկային ծառայություններ է մատուցում ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ առցանց հարթակներում: 30.06.2021թ դրությամբ, բանկի ակտիվները կազմել են մոտ 360 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 223 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները հաճախորդների նկատմամբ՝ 254,7 մլրդ դրամ:
Դիտում՝ 4311
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW