Սեպտեմբերի 17-ին Ինեկոբանկը հայտարարել է դրամային եւ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին:Բանկում նշել են, որ թողարկման շրջանակում տեղաբաշխվելու է 1,5 մլրդ դրամ ծավալով դրամային եւ 5 մլն դոլար ծավալով դոլարային պարտատոմս, որոնց տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,75% եւ 5,25%: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2019 թվականի սեպտեմբերի 23-ի ժամը 10:00-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 23-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում, բաց բաժանորդագրության միջոցով: Շրջանառման ժամկետը դրամային պարտատոմսերի համար 36 ամիս է, իսկ դոլարայինի՝ 24 ամիս։ Արժեկտրոնի վճարման պարբերականությունը կիսամյակային է։ Պարտատոմսերի թողարկման ազդագրին եւ վերջնական պայմաններին հաճախորդները կարող են ծանոթանալ Ինեկոբանկի պաշտոնական կայքից:Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին՝ թվային ուղիներով:Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:- Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որն անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ եւ այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։ Tweet Դիտում՝ 7901