Հայաստանը $500 մլն-ի եվրապարտատոմս է թողարկել

19.03.2015 | 23:34 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Հայաստանի Հանրապետությունը թողարկել է $500 մլն ծավալով արտարժութային պետական պարտատոմսեր`եվրապարտատոմսեր:

Ինչպես գրում է Reuters-ը, գլխավոր տեղաբաշխողներն են Deutsche Bank-ը, HSBC-ն եւ JP Morgan-ը:

Պարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.5%:

Հայաստանի վարկանիշը Moody's-ը գնահատել է «Ba3», իսկ Fitch-ը՝ «B+» մակարդակում:

Նշենք, որ սա ՀՀ-ի կողմից եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումն է: Առաջին անգամ դրանք թողարկվել էին 2013թ. սեպտեմբերի 19-ին: Այդ ժամանակ պարտատոմսերի թողարկման ծավալը կազմել էր $700 մլն, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6.25%:

Դիտում՝ 51224
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW