Fitch-ն իջեցրել է Հայաստանի վարկանիշները

02.02.2015 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «BB-»-ից մինչեւ «B+» մակարդակ: Վարկանիշների կանխատեսումը «կայուն» է:

Հայաստանի առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշները արտարժույթով եւ ազգային արժույթով «BB-»-ից իջեցվել են մինչեւ «B+»:

Երկրի առաստաղային վարկանիշը «BB»-ից իջեցվել է մինչեւ «BB-», իսկ արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է B մակարդակում:

Հայաստանի վարկանիշների հաստատումը արտացոլում է հետեւյալ առանցքային գործոնները.

-Հայաստանը մեծապես ենթակա է Ռուսաստանում տնտեսական լրջագույն անկման («BBB-»/կանխատեսումը՝ «բացասական») ռիսկին, ինչը կարող է զգալի ազդեցություն գործել Հայաստանի վճարային հաշվեկշռի եւ տնտեսական աճի հեռանկարների վրա:

-2015թ. ակնկալվում է ընթացիկ գործարքների հաշվի դեֆիցիտի հետագա ավելացում՝ արտերկրում աշխատող քաղաքացիների միջոցների փոխանցումների եւ Ռուսաստանից արտահանման պահանջարկի կտրուկ նվազման արդյունքում:

-Ակնկալվում է, որ Հայաստանի Կենտրոնական բանկի պահուստները կպահպանեն կրճատման միտումը՝ 2014թ. դեկտեմբերին արձանագրված $1,49 մլրդ ցածր մակարդակից:

Դիտում՝ 8262
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW