Հայաստանյան բանկերը 2026թ․ առաջին կիսամյակի ընթացքում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ:Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 19.2%-ով, պարտավորությունները՝ 20.3%-ով, կապիտալը՝ 13․6%-ով:Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2026թ․ առաջին կիսամյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:ԱկտիվներՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2026 թվականի առաջին կիսամյակում 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19.2%-ով՝ կազմելով 13 838.08 մլրդ դրամ:Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 19․6% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 2 866.86 մլրդ դրամ:Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 30.6% աճ եւ հասնելով 2 642.08 մլրդ դրամ ցուցանիշի:Առաջատար հնգյակում են նաեւ Ակբա բանկը՝ 1 136.52 մլրդ դրամ (20.5% աճ), Ինեկոբանկը՝ 1 017.35 մլրդ դրամ (28․2% աճ), եւ Ամիօ բանկը՝ 952.15 մլրդ դրամ (5․3% աճ) ցուցանիշներով:ՊարտավորություններԲանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2026 թվականի առաջին կիսամյակում 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 20.3%-ով՝ կազմելով 11 611.23 մլրդ դրամ:Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2026թ. առաջին կիսամյակում աճել են 23%-ով՝ կազմելով 2 472.56 մլրդ դրամ:Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 2 284.01 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 31․7% աճ: Վերջիններին հաջորդում են Ակբա բանկը՝ 932.83 մլրդ դրամ (21․3% աճ), Ինեկոբանկը՝ 889.54 մլրդ դրամ (30.2% աճ) եւ Ամիօ բանկը՝ 751.73 մլրդ դրամ (4% աճ):ԿապիտալՀաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 13․6%, ինչի արդյունքում արձանագրվել է 2 226.85 մլրդ դրամ ցուցանիշը:Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Արդշինբանկն է՝ 394.3 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 2․1%։Երկրորդն Ամերիաբանկն է՝ 358.08 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 23․9%:Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ակբա բանկը՝ 203.69 մլրդ դրամ (17% աճ), Ամիօ բանկը՝ 200.43 մլրդ դրամ (10․1% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 127.8 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 15.9% աճով:Նշենք, որ 2026թ. առաջին կիսամյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 62.3%-ը, պարտավորությունների 63.1%-ը եւ կապիտալի 57.7%-ը:Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2026թ. առաջին կիսամյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2025թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 308