Visa-ն ներկայացրել է արհեստական բանականության (ԱԲ) օգնական, որն ԱՄՆ բանկերը կարող են ներդնել իրենց հավելվածներում՝ քարտապաններին ֆինանսական տեղեկատվություն տրամադրելու համար, հայտնում է Finextra.com-ը: Visa-ն վկայակոչում է հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ ամերիկացիների ավելի քան 66%-ը, ովքեր օգտագործել են գեներատիվ ԱԲ-ն, դիմում են այդ տեխնոլոգիային ֆինանսական խորհրդատվություն ստանալու համար։ Դրա հետ մեկտեղ, սպառողները համարում են, որ բանկերը անձնական տվյալների պաշտպանության ամենահուսալի հաստատություններ են. 85%-ը նշում է, որ պատրաստ է ավելի շատ տվյալներով կիսվել իրենց մատակարարի հետ, եթե ԱԲ-ն իրենից ներկայացնի ակնհայտ արժեք:ԱԲ-ի վրա հիմնված ֆինանսական օգնականը բանկերին առաջարկվում է որպես լրացուցիչ ծառայություն, որը թույլ է տալիս ֆինանսական հաստատություններին հավելվածի ներսում ներկայացնել ինտերակտիվ ինտերֆեյս՝ ծախսերը հասկանալու, անհատականացված տեղեկատվություն ստանալու եւ անմիջապես առկա հավելվածներում միջոցներ ձեռնարկելու համար։Մեկնարկի պահին համակարգը նախապես կտրամադրի տեղեկատվություն ամսական ծախսերի վերաբերյալ, բնական լեզվով կպատասխանի հարցերին՝ հիմնված քարտապանի ֆինանսական ակտիվության վրա, ինչպես նաեւ թույլ կտա օգտատերերին արգելափակել քարտը կամ սահմանել ծանուցումներ անմիջապես զրույցի ընթացքում։ 13.07.2026 | 14:36 Visa. ԱԲ-ի վաղ կիրառողները կարող են գերիշխել եվրոպական բանկային շուկայում «Սպառողներն արդեն դիմում են ԱԲ-ին ՝ ֆինանսական խորհրդատվություն ստանալու համար, սակայն բանկերն ունեն ամբողջական ֆինանսական պատկերը, կարող են գործել դրա հիման վրա եւ մտնում են առավել հուսալի հաստատությունների թվի մեջ, որոնց վրա հույս են դնում սպառողները: ԱԲ-ի վրա հիմնված օգնականը միավորում է այդ ուժեղ կողմերը՝ համատեղելով սպառողի սեփական տվյալների վրա հիմնված անհատականացված տվյալները միջոցներ ձեռնարկելու հնարավորության հետ, եւ այս ամենն անմիջապես բանկի հավելվածում»,- ասել է Հյուսիսային Ամերիկայում Visa-ի փոխնախագահ եւ հավելյալ ծառայությունների ստորաբաժանման ղեկավար Միշել Հերոնը: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 4696