Visa. ԱԲ-ի վաղ կիրառողները կարող են գերիշխել եվրոպական բանկային շուկայում

13.07.2026 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Visa #Visa Consulting and Analytics #ԱԲ

Ըստ եվրոպական խաղացողների շրջանում Visa-ի կողմից անցկացված հարցման, արհեստական բանականությունը (ԱԲ) մինչեւ 2030 թվականը հիմնովին կվերաձեւավորի մանրածախ բանկային գործունեությունը, ընդ որում՝ վաղ կիրառողները կարող են զգալիորեն գերազանցել հետ մնացողներին, գրում է Finextra.com-ը:


Սակայն Visa Consulting and Analytics-ի նոր ուսումնասիրությունը, որը հիմնված է 17 եվրոպական շուկաների բարձր օղակում 325 որոշում կայացնողների պատասխանների վրա, ցույց է տալիս, որ այս փոփոխությունները միայն արագանալու են, քանի որ բանկերը փորձարկումներից անցնում են գործնական քայլերի։

Եվրոպական բանկերի ավելի քան 90%-ն արդեն իսկ որեւէ կերպ օգտագործում է ԱԲ-ն իրենց հիմնական բիզնես գործառույթներում, հարցվածների 86%-ը կարծում է, որ ԱԲ-ն կվերաձեւավորի մանրածախ բանկային գործունեությունը մինչեւ 2030 թվականը, իսկ 61%-ը գտնում է, որ վաղ ներդրողները կիշխեն իրենց շուկաներում։

Բանկերի գրեթե կեսը շարունակում է միջոցներ ներդնել գործառնական արդյունավետության կամ աշխատակիցների արտադրողականության մեջ, մինչդեռ բանկերի մեկ երրորդից պակասը հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը կամ խարդախության կանխարգելումը նշում է որպես հիմնական գործոն, որը խթանում է ԱԲ-ի ներդնումը։

Ուսումնասիրության համաձայն՝ ԱԲ-ի կիրառման տեղը որոշիչ նշանակություն ունի. կազմակերպությունները, որոնք այն ներդնում են տվյալների մեծ ծավալի եւ իրական ժամանակի ռեժիմի միջավայրերում, որոնք բարելավում են հաճախորդների համար արդյունքները, ներառյալ՝ իրական ժամանակում որոշումների կայացումը, խարդախության հայտնաբերումը եւ անհատականացված ծառայությունները, 40%-ով ավելի հաճախ են հասնում էական փոփոխությունների։

Եվ հակառակը, երբ ԱԲ-ն ունի ավելի երկրորդական կիրառում, օրինակ՝ պրոդուկտների մշակման կամ վարկավորման ոլորտներում, դրա ազդեցությունն ավելի սահմանափակ է եւ, որպես կանոն, ավելի շուտ է հասնում լճացման։

Հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես են բանկերը տարբեր մոտեցումներ որդեգրում ԱԲ-ի ներդրման հարցում, եւ ինչպես է այդ ընտրությունն ազդում արդյունքների վրա: Բանկերի մոտ կեսը «արդյունավետություն որոնողներ» են, որոնք հիմնականում կենտրոնացած են ծախսերի կրճատման եւ գործառնական արդյունավետության վրա: Գրեթե մեկ երրորդը «վստահություն կառուցողներ» են, որոնք առաջնահերթություն են տալիս ԱԲ-ի մեջ ներդրումներին՝ հաճախորդների շահերից ելնելով, մինչդեռ «մրցակիցներին հետապնդողները» (15%) ներդրումներ են կատարում ի պատասխան շուկայական ճնշման: Մի փոքր խումբ էլ՝ «համապատասխանություն պահպանողները» (7%), հիմնականում կենտրոնանում են նորմատիվ պահանջների կատարման վրա:

Հետազոտության համաձայն՝ «վստահություն կառուցողները» առանձնանում են։ Նրանք ավելի հաճախ են հանդիպում թվային տեխնոլոգիաներին միտված բանկերի շրջանում եւ շատ ավելի հակված են ասելու, որ ԱԲ-ն բարձրացնում է հաճախորդների վստահությունը, հատկապես՝ խարդախության ավելի արագ հայտնաբերման եւ ավելի անհատականացված ծառայությունների միջոցով։ Նրանք նաեւ նշում են արտադրողականության ավելի մեծ աճի մասին, որտեղ աշխատակիցների 42%-ը շաբաթական խնայում է երկու կամ ավելի ժամ, համեմատած «արդյունավետություն որոնողների»՝ 28%-ի հետ։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 1421

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW